00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Կամո Շահինյան
Ես հրաժարական չեմ տալու, իմ ժողովրդի՞ց հրաժարական տամ․Շահինյան
17:08
1 ր
Գառնիկ Դանիելյան
Նման խայտառակ, ապօրինի իրավիճակ Հայաստանում դեռ երբեք տեղի չի ունեցել․Դանիելյան
17:10
1 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Սիրանուշ Սահակյան
ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում Ադրբեջանի փոխարտգործնախարարի ելույթը, մեղմ ասած, կոռեկտ չէր․Սահակյան
17:29
3 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
Առաջնայինն, ըստ իշխանությունների, պետությունն է. բա մարդկա՞նց շահերը՝ հարցնում են սոցցանցերի օգտատերերը
18:06
7 ր
Էդիտա Գզոյան
Շատ հայ կանայք ցեղասպանության զոհից վերածվեցին հերոսի․Գզոյան
18:47
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արցախի վերաբերյալ ԱՄՆ-ի մարգարեությունը. պատերազմի մասին կանխատեսումն իրատեսական է

© AFP 2024 / KAREN MINASYANАрмянские военнослужащие на боевых позициях
Армянские военнослужащие на боевых позициях - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Փորձագետների կարծիքով` ԱՄՆ ազգային հետախուզության զեկույցը, որում կանխատեսում է արվում Արցախում հնարավոր պատերազմի մասին, արտացոլում է իրականությունը, թեև բավականին պարզունակ է։

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի — Sputnik. Հայաստանի իշխանությունները պետք է ԱՄՆ-ի հետ քննարկեն Արցախում հավանական պատերազմի հնարավորությունը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց իսրայելցի հրապարակախոս և հասարակական գործիչ, քաղաքագետ Ավիգդոր Էսքինը։

ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Դենիել Քոութսի` փետրվարի 13-ին հրապարակված զեկույցում նշված է, որ Արցախի շուրջ ստեղծված լարվածությունը կարող է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնածավալ ռազմական հակամարտության վերածվել, որում ամենայն հավանականությամբ կներգրավվի Ռուսաստանը իր տարածաշրջանային դաշնակցին աջակցելու համար։

«Զեկույցը ներկայացնում է ռիսկերի գնահատականը և հիմնված է ամերիկյան հետախուզության հայթայթած տեղեկատվության զտման վրա։ Ընդ որում `դա ոչ միայն ԿՀՎ-ն է իրականացրել, այլև ԱՄՆ-ի բոլոր 17 հետախուզական ծառայությունները։ Սա լուրջ զեկույց է, որը ներկայացնում է ԿՀՎ-ի լավագույն «ուղեղների» վերլուծությունը», — կարծում է Էսքինը։

Военнослужащие армянской армии на боевых позициях - Sputnik Արմենիա
Ամերիկյան հետախուզությունն Արցախի վերաբերյալ գուշակություն է անում սուրճի մրուրով

Երբ հետախուզության անունից ինչ-որ կանխատեսումներ են հրապարակվում` հիմնված սեփական գործակալների զեկույցների և բաց աղբյուրներից հավաքած տեղեկատվության վրա, ապա կարելի է հաշվի առնել, որ դա կարող է որոշակի քաղաքական ազդեցություն ունենալ, բայց տվյալ դեպքում այդ գործոնը չի գերիշխում։ Նման կարծիք հայտնեց փորձագետը։

«Ամեն դեպքում, երբ ԱՄՆ-ում ինչ-որ բան են հրապարակում, նրանք առաջին հերթին մտածում են իրենց մասին։ Զեկույցը վերաբերում է հենց ԱՄՆ-ի շահերին։ Այն դիտարկում է նաև հօգուտ Հայաստանի ռուսական միջամտությունը։ ԱՄՆ-ը փորձում է գնահատել Ռուսաստանի մասնակցությունն այդ հակամարտությունում սեփական շահերի տեսանկյունից», — ասաց Էսքինը։

Նա կարծում է, որ ԱՄՆ-ը չի ձգտում Մոսկվային ներքաշել ևս մեկ հակամարտության մեջ, այլապես դա հրահրելու ինչ-որ փորձեր կձեռնարկեին։

Էսքինը նշում է, որ նման փաստաթղթերին պետք է լուրջ վերաբերվել։ Նրա խոսքով` Հայաստանի կառավարությունը պարտավոր է երկխոսել ամերիկացիների հետ` կանխատեսման լրջության աստիճանը հասկանալու համար։

Բացի այդ, քանի որ Ադրբեջանը ձգտում է մերձենալ ԱՄՆ-ի հետ, ամերիկացիները կարող են որոշակի դեր խաղալ ապագա ռազմական գործողությունները կանխելու հարցում։

«Մյուս կողմից, Թրամփի վարչակազմն ակտիվ քաղաքականություն չի վարի Կովկասում` ո՛չ Վրաստանի, ո՛չ Հայաստանի, ո՛չ Ադրբեջանի նկատմամբ։ Թրամփը տրամադրված չէ ակտիվ քաղաքականություն վարել Կովկասում», — ասաց Էսքինը։

Предприниматель, владелец группы Ташир Самвел Карапетян - Sputnik Արմենիա
ԱՄՆ «Կրեմլյան ցուցակի» արդյունքը. Սամվել Կարապետյանին առանց տեխնոլոգիաների կթողնե՞ն

Կովկասը Թրամփի համար հեռավոր և հետաքրքրություն չներկայացնող տարածաշրջան է։ Նման կարծիքի է Էսքինը։ ԱՄՆ-ը կրճատել է նույնիսկ իր գործընկերոջը` Վրաստանին, տրամադրվող ֆինանսական օգնությունը, տարածաշրջանի նկատմամբ նրա հետաքրքրությունը մարում է։

Ռազմավարությունների և տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնի փոխտնօրեն Կոնստանտին Մակիենկոն Sputnik Արմենիայի հետ զրույցում նույնպես նշեց, որ զեկույցի հրապարակումը քաղաքականապես մոտիվացված չի համարում։

«Ինձ մոտ այն տպավորությունը չէ, թե զեկույցը կազմվել է որոշակի քաղաքական նպատակների համար, քարոզչական կամ ապատեղեկատվական բաղադրիչ դրանում չկա։ Մյուս կողմից, իմ կարծիքով` այնտեղ բավական ծեծված բաներ են գրված, ցանկացած զարգացած քաղաքագետ կարող էր նման դատողություններ անել», — ասաց Մակիենկոն։

Ակնհայտ է, որ Ադրբեջանի ռազմատեխնիկական ներուժը հզորացնելուն զուգահեռ պատերազմի հավանականությունն աճում է։ Այդպես եղել է 2016թ-ին, երբ Բաքուն փորձեց իրացնել իր ռազմական ներուժը, բայց հասկացավ, որ այն դեռևս բավարար չէ։

«Որքան շատ է Ադրբեջանը սպառազինվում, այնքան բարձր է հակամարտության վերսկսման հավանականությունը», — ասաց Մակիենկոն` հավելելով, որ հավանականությունը չի նշանակում, թե հոռետեսական կանխատեսումները կիրականանան։

Մակիենկոյի կարծիքով` զեկույցի հեղինակները երևակայության գիրկն են ընկել հակամարտության մեջ Ռուսաստանին ներգրավվելու հարցում։

«Եթե հակամարտությունը սահմանափակվի Արցախով, ապա Ռուսաստանը չի գնա ռազմական միջամտության։ Այլ կմիջամտի քաղաքական առումով` թույլ չտալով պատերազմի թեժացումը, ինչպես եղավ 2016թ-ի ապրիլին։ Մոսկվան, անշուշտ, կմիջամտի, և նա պարտավոր է դա անել ռազմական գործողություններում երրորղ կողմերի, օրինակ` Թուրքիայի ներգրավվածության դեպքում», — ասաց Մակիենկոն։

Նրա խոսքով` տրամաբանական է, որ նոր հակամարտության մեջ Ռուսաստանի ներքաշվելը ձեռնտու կլինի ԱՄՆ-ին։ Եթե իրատեսական լինենք` կհասկանանք, որ Արցախը հարմար գործիք է` Ռուսաստանին ներքաշելու և նրա պաշարները սպառելու համար։ Այլ հարց է, որ տրամաբանությունը միշտ չէ, որ միջազգային հարաբերություններում արդարացնում է իրեն։
Բացի այդ, Ադրբեջանը կիրագործի սեփական նպատակները, նա հիմնականում կգործի` ելնելով իր ներքաղաքական շահերից, այլ ոչ թե ԱՄՆ-ի նպատակներից։

«Ադրբեջանն ամեն դեպքում շատ խոցելի երկիր է։ Որքան շատ է այն մոտենում ԱՄՆ-ին և Թուրքիային, այնքան ավելի հայտնվում ոչ այնքան Հայաստանի, որքան Իրանի պատասխան գործողությունների թիրախում` մանավանդ, որ Ադրբեջանը Հայաստանի նման կտրված է իր առանցքային դաշնակցից», — ասաց Մակիենկոն։

Серж Саргсян с рабочим визитом отбыл в Тавушский марз - Sputnik Արմենիա
Ինչ ազդակ է ԱՄՆ-ն ուղարկել Արցախին

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանի խոսքով` հակամարտության վերսկսման վտանգը մեծ է, և դա նորություն չէ։ Նա նշեց, որ ներկա պայմաններում բանակցային գործընթացի շրջանակում փոխզիջման հասնելու հնարավորություն չի նշմարվում, հատկապես Ալիևի վերջին հայտարարություններից հետո։

«Ադրբեջանը չի թաքցնում, որ եթե Արցախի հարցում բանակցություններում առաջընթաց չլինի, ապա նոր պատերազմ կսկսվի։ Մյուս կողմից, նա դա անում է համանախագահների վրա ճնշում գործադրելու համար, բայց ամեն ինչ դրանով չի սահմանափակվում», — ասաց Բոզոյանը։

Եթե հաշվի առնենք, թե ինչպիսի տեմպերով է Բաքուն զինվում և պատրաստվում պատերազմի, ապա լիովին հասկանալի է, որ լայնածավալ ռազմական գործողությունների հավանականությունն իսկապես մեծ է։ Այդպես է կարծում փորձագետը։

Ինչ վերաբերում է հակամարտությունում Ռուսաստանի միջամտությանը, ապա, Բոզոյանի կարծիքով, դա կհանգեցնի Մոսկվայի ազդեցության մեծացմանը, ինչը չի կարող չանհանգստացնել ԱՄՆ-ին։

Լրահոս
0