Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Սարգսյան. «Հայկական լոբբիստական կազմակերպությունները կարող են շտկել իրավիճակը»

© Sputnik / Asatur YesayantsСурен Саргсян
Сурен Саргсян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Sputnik Արմենիայի հետ զրույցում քաղաքագետ Սուրեն Սարգսյանը խոսում է Հայաստանին տրամադրվող ամերիկյան ֆինանսական աջակցությունը կրճատելու մասին։
Սուրեն Սարգսյան

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռ նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարում էր, որ արտաքին ֆինանսավորումը կրճատվելու է, և այդպես էլ արեց։

«Այս պահի դրությամբ կրճատվել է համարյա բոլոր պետություններին տրամադրվող աջակցությունը, Հայաստանն էլ բացառություն չէ»,- ասաց քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։

Նրա խոսքով` մի կարևոր բան պետք է հաշվի առնել. բյուջեն ներկայացնում է վարչակազմը, բայց հաստատում է Կոնգրեսը։

«Սա նշանակում է, որ հայկական լոբբիստական կազմակերպությունները կարող են շտկել իրավիճակը։ Հենց այս պահին ես Արցախում եմ, որին նույնպես ամեն տարի ուղիղ աջակցություն է ցուցաբերվում։ Դա հենց լոբբիստական կազմակերպությունների և հայկական համայնքի ակտիվ աշխատանքի արդյունքն է»,- ասաց Սարգսյանը։

Նշենք, որ Թրամփն առաջարկել է ԱՄՆ Կոնգրեսին կրճատել Հայաստանին տրամադրվող ֆինանսական օգնությունը։

ԱՄՆ-ն նաև Հայաստանի կառավարությանը տեղեկացրել է, որ ռուսական ՌԱՀ-ի հետ «էական գործարքներ» կնքելու դեպքում երկիրը կարող է հավանական պատժամիջոցների կիրառման վտանգի տակ հայտնվել։

Լրահոս
0