00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նախկին վարչապետը համաձայնեց դառնալ Հայաստանի նախագահ

© Official site of the President of RAСерж Саргсян и Армен Саркисян
Серж Саргсян и Армен Саркисян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հանրապետության նախագահը հանդիպում է ունեցել ՀՀԿ-ի կողմից նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանի հետ։ Հանդիպման ընթացքում Արմեն Սարգսյանը հանգամանորեն ներկայացրել է իր որոշման հիմնավորումները։

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի — Sputnik. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) կողմից Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանի հետ, որն Ազգային ժողովում մեծամասնություն կազմող քաղաքական ուժի առաջարկի վերաբերյալ որոշում կայացնելուց առաջ խնդրել էր, որպեսզի հանդիպումներ ունենա քաղաքական տարբեր ուժերի, հանրության լայն շրջանակները ներկայացնող գիտական, մտավորական, հասարակական, բարեգործական կազմակերպությունների, գործարար և աշխատավորական շրջանակների ներկայացուցիչների, Արցախի Հանրապետության ղեկավարության և սփյուռքահայությունը ներկայացնող կառույցների, կազմակերպությունների ու անհատների հետ:

Армен Саркисян с семьей - Sputnik Արմենիա
Սարգսյանի թագավորական ռևերանսը. ինչով է տարված Հայաստանի ապագա առաջին տիկինը

ՀՀ նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն` Արմեն Սարգսյանը նշել է, որ նախատեսած հանդիպումներն ավարտել է և դրանց արդյունքում կայացրել իր որոշումը: ՀՀԿ-ի կողմից առաջադրված նախագահի թեկնածուն հանգամանորեն ներկայացրել է իր որոշման հիմնավորումները:

«Մեկ ամիս առաջ ես ՀՀԿ–ի անունից Ձեզ առաջարկեցի դառնալ ՀՀ նոր նախագահի թեկնածուն: Դուք խոստացաք լրջորեն մտածել այդ ուղղությամբ: Այս մեկ ամսվա ընթացքում Դուք բազմաթիվ հանդիպումներ եք ունեցել, ինչպես խորհրդարանական, այնպես էլ արտախորհրդարանական քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների, մտավորականության շրջանակների հետ, այցելել եք Արցախ: Ես, իհարկե, ԶԼՄ-ների շնորհիվ ուշադիր հետևել եմ այդ հանդիպումներին: Նրանք ևս շատ ուշադիր են եղել Ձեզ հանդեպ՝ խոշորացույցով նայել Ձեր յուրաքանչյուր քայլը, վերլուծել են Ձեր ասածները, Ձեր կենսագրությունը։ Հիմա կարծում եմ, որ եկել է ժամանակը, որպեսզի մենք ստանանք պատասխան,– ասել է Սերժ Սարգսյանը:

Նրա խոսքով` դրական պատասխանի դեպքում Ազգային ժողովի մեծամասնությունը կսկսի Սահմանադրությամբ նախատեսված ընթացակարգը:

«Հանրապետության նախագահի ընտրությունները, ըստ Սահմանադրության, պետք է տեղի ունենան մարտի առաջին տասնօրյակում, և ես համոզված եմ, որ այդ ընտրությունները տեղի են ունենալու լավ, համերաշխության պայմաններում, և դրա արդյունքը դառնալու է մեր ազգային համերաշխության խորհրդանիշ: Ի՞նչ կասեք այս ամենի մասին»,-ասել է ՀՀ նախագահը:

Президент Премьер-Министр и Министр Обороны Армении - Sputnik Արմենիա
«Սուպերնախագահը» հարձակվում է. ինչով ուժեղ կլինի Հայաստանի իշխանությունը

ՀՀԿ կողմից Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանը նախ շնորհակալություն է հայտնել Սերժ Սարգսյանին և Հայաստանի Հանրապետական կուսակցությանը իր հանդեպ ցուցաբերած վստահության և մեծ ակնկալիքի համար, նշելով, որ շատ լավ գիտակցում է՝ Հանրապետության նախագահի պաշտոնը բացի պատվավոր լինելուց, իր մեջ ներառում է հսկայական պատասխանատվություն:

«Այդ էր պատճառը, որ խնդրեցի Ձեզ, որպեսզի ինձ ժամանակ տաք մտածելու՝ հանդիպելու, խորհելու, և ինչպես Դուք նշեցիք, հանդիպումներ ունենալու հանրապետությունում և նաև հանրապետությունից դուրս, քանի որ առիթ ունեցա այս կարճ ժամանակում լինելու նաև մեր սփյուռքի տարբեր գաղթօջախներում»,– նշել է նա:

Սարգսյանն ասել է, որ իր համար առանձնահատուկ էր կրկին այցելությունը Արցախ, այդ այցելությունը ևս մեկ անգամ համոզել է, որ Արցախը ոչ միայն մեր հպարտությունն է, մեր ողջ ժողովրդի և պատմության անքակտելի մասը, այլ նաև մեր ազգային արժանապատվությունը:

«Ես կասեի՝ Արցախում մենք գտանք կամ վերագտանք մեր ազգային հպարտությունը, մեր ազգային արժանապատվությունը»,– ասել է նա:

Սարգսյանը նշել է, որ հանդիպումներ է ունեցել ՀՀԿ–ի ՀՅԴ–ի, «Ծառուկյան» դաշինքի և «Ելքի» հետ և հանրության ավելի լայն շրջանակների, Ազգային ժողովում չներկայացված կուսակցությունների՝ և՛ ավանդական հայկական կուսակցությունների, և՛ նոր ստեղծված կուսակցությունների հետ, նաև հանրության տարբեր շրջանակների՝ սկսած մտավորականներից մինչև երիտասարդներ:

Президент Серж Саргсян наблюдал за ходом 8-го турнира памяти Андраника Маргаряна - Sputnik Արմենիա
Սարգսյանի շախմատային վերջնախաղը. հայկական «արքան» անգլիական վարչապետ կդառնա՞

«Կրկին համոզվեցի, որ տարբեր ոլորտներում անելիք շատ կա: Եվ իհարկե, համաձայն եմ Ձեզ հետ, պարո՛ն Նախագահ, որ ես կփորձեմ իմ ներդրումը բերել ապագայում, եթե ընտրվեմ որպես Հանրապետության նախագահ, և՛ արտաքին հարաբերություններում, և՛ արտաքին տնտեսական հարցերում, և՛ ներդրումների ներգրավման ոլորտում, բայց որ շատ կարևոր եմ համարում՝ ազգային միասնության ամրապնդման ոլորտում ու Հայաստան-սփյուռք հարաբերություններում»,– ասել է նա:

Արմեն Սարգսյանն առանձնացրել է երկու էական ոլորտ, որոնք պետք է զարգացնել։

«Դրանցից մեկը մի ոլորտ է, որ իմ սրտին շատ մոտ է՝ կրթությունը: Կարծում եմ՝ Հանրապետության ապագա նախագահն իր դերը կարող է ունենալ աջակցելու, քաջալերելու կրթության ոլորտը: Եվ երկրորդը, որ ինձ համար, իհարկե, ևս շատ կարևոր է, որովհետև մենք որպես մեծ ազգ, բայց համեմատաբար փոքր երկիր, կարող ենք ընթանալ առաջ և զարգանալ, միայն եթե կարողանանք իսկապես ամրացնել քաղաքացիական հասարակությունը և նորից քաջալերել ու ամրապնդել քաղաքացու ոգին: Դրա համար շատ էական է, որպեսզի մեր յուրաքանչյուր քաղաքացի նոր ուժով վերագտնի հավատ, հույս, և հանրության ներսում ունենանք հասարակության բոլոր կողմերի՝ և՛ ներկուսակցական, և՛ ընդհանրապես լայն շրջանակների հետ հստակ, անաչառ երկխոսություն: Այդ իմաստով, գուցե երկու բառով ասեմ, պարո՛ն Նախագահ, կարծում եմ, որ 21-րդ դարի քաղաքացու, հայ քաղաքացու ոչ թե կերպարը, այլ էությունը վերագտնելու և ամրացնելու խնդիրը կարևոր է ինձ համար, և կարծում եմ, հանրապետության ու մեր ժողովրդի»,– նշել է նա:

Այս բոլորը ասելուց հետո Արմեն Սարգսյանը վստահ նշել է, որ կկարողանա ամեն ինչ անել, որպեսզի պատվով կատարի իր վրա դրված բարձր պատասխանատվությունը, որպեսզի չհիասթափեցնի Սերժ Սարգսյանին և հայրենակիցներին։

«Պատրաստ եմ իմ ողջ էությամբ և եռանդով ներգրավվել այդ շատ պատասխանատու գործին, եթե, իհարկե, Ազգային ժողովն ինձ ընտրի որպես նախագահ»,-ասել է ՀՀԿ-ի կողմից առաջադրված նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը:

Հանրապետության նախագահը հույս է հայտնել, որ սկսելով Սահմանադրությամբ նախատեսված ընթացակարգը, կարձանագրվեն փայլուն արդյունքներ:

Լրահոս
0