Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Տոնոյան. «Ադրբեջանում առաջադրված նախագահի թեկնածուները մեծ վարկանիշ չունեն»

© Sputnik / Asatur YesayantsАртем Тоноян
Артем Тоноян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Իրանագետ Արտյոմ Տոնոյանը Sputnik Արմենիայի եթերում վերլուծել է Ադրբեջանի նախագահական արտահերթ ընտրությունների ընթացքը։
Արտյոմ Տոնոյան

Ադրբեջանում նախանշված նախագահական ընտրություններում արդեն պաշտոնապես առաջադրվել են 5 թեկնածու։ Իլհամ Ալիևից բացի, առաջադրվածներից ոչ ոք մեծ վարկանիշ չունի։ Sputnik Արմենիայի եթերում, վերլուծելով Ադրբեջանի նախագահական արտահերթ ընտրությունների ընթացքը, ասաց իրանագետ Արտյոմ Տոնոյանը։

«Հիմնականում առաջադրվել են ենթադրաբար Ալիևի հետ պայմանավորվածությունների արդյունքում»,-ասաց նա` չբացառելով, որ մինչ ժամկետի ավարտը կլինեն նոր առաջադրումներ, քանի որ այդ մասին մի շարք հայտարարություններ արդեն հնչել են քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչների շուրթերից։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի նախագահական ընտրությունները դիտարկելուն, Տոնոյանի խոսքով, առ այս պահը դիտորդական առաքելությամբ Ադրբեջան այցելելու մասին հայտարարել է միայն «Թյուրքալեզու երկրների խորհրդարանական վեհաժողով» կազմակերպությունը։

Լրահոս
0