Հայաստանի Սահմանադրական դատարանի ապագա անդամ. նշեցինք սուրճով, ես կոնյակ չեմ խմում

© Sputnik / Asatur YesayantsГрайр Товмасян
Грайр Товмасян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Սահմանադրական դատարանի ներկա ղեկավարը շուտով հրաժարական կտա, քանի որ ավելի քան 20 տարի զբաղեցրել է այդ պաշտոնը և շուտով կդառնա 70 տարեկան։

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի — Sputnik. Հայաստանի արդարադատության նախկին նախարար, ԱԺ պատգամավոր Հրայր Թովմասյանը մարտի 23–ից հետո պաշտոն կզբաղեցնի Սահմանադրական դատարանում։ Այդ մասին ուրբաթ խորհրդարանում նա անձամբ ասաց լրագրողներին, հաղորդում է Sputnik Արմենիայի թղթակիցը։

Թովմասյանին առաջադրելու մասին հայտարարեց նաև խորհրդարանի խոսնակ Արա Բաբլոյանը, իսկ արդարադատության նախկին նախարարի գործընկերները պետաիրավական և մարդու իրավունքների հարցերով խորհրդարանական հանձնաժողովում արդեն նշում էին իրենց նախագահի նոր պաշտոնը։

Грайр Товмасян - Sputnik Արմենիա
Հրայր Թովմասյանը հրաժարականի դիմում է գրել

«Մենք կոնյակ չենք խմել։ Ես ընդհանրապես կոնյակ չեմ օգտագործում։ Մենք սուրճ ենք խմել», – ասաց Թովմասյանը։

Թովմասյանն արդեն վայր է դրել պետաիրավական հանձնաժողովի նախագահի պաշտոնի լիազորությունները. նրա փոխարեն կառաջադրեն ՀՀԿ–ից մեկ այլ պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի թեկնածությունը։

Սահմանադրական դատարանի գործող նախագահ Գագիկ Հարությունյանը, որն ավելի քան 20 տարի զբաղեցնում է այդ պաշտոնը, մարտին կհեռանա. Մարտի 23–ին նա կդառնա 70 տարեկան։ Դրանից հետո ՍԴ անդամները (արդեն Հրայր Թովմասյանի հետ) կընտրեն նոր նախագահ։ Ընդ որում, նորեկը նույնքան իրավունքներ ունի, որքան մնացած ութ հնաբնակները։ Առավել ևս, որ նա այդքան էլ նորեկ չէ։

«Ես իմ իրավաբանական գործունեությունը սկսել եմ հենց Սահմանադրական դատարանում», – նշեց Թովմասյանը։

Թովմասյանը չպարզաբանեց, թե երբ կընտրեն դատարանի նախագահին։ «Ամեն ինչ տեղի կունենա օրենքով սահմանված ժամկետով», – ասաց նա։

Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանի դատավորն ընտրում է խորհրդարանը ձայների երեք հինգերորդի մեծամասնությամբ 19 տարի ժամկետով առանց վերընտրման իրավունքի։ Իրենց շարքերից դատավորները նախագահ են ընտրում վեց տարի ժամկետով կրկին առանց վերընտրման իրավունքի։

Լրահոս
0