Հրայր Թովմասյանը հրաժարականի դիմում է գրել

© Sputnik / Asatur YesayantsГрайр Товмасян
Грайр Товмасян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀԿ–ն փոխատեղումներ է կատարում։ ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը հրաժարականի դիմում է ներկայացրել։

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի — Sputnik. Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հրայր Թովմասյանն ԱԺ նախագահին հրաժարականի դիմում է ներկայացրել ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից։ Հայտնում են խորհրդարանի հանրային կապերի և տեղեկատվության վարչությունից։

Грайр Товмасян - Sputnik Արմենիա
Փոխատեղումներ ՀՀԿ-ում. Հրայր Թովմասյանը հրաժարական կտա

Հրաժարականի պատճառն այն է, որ Թովմասյանն առաջադրվել է ՀՀ ՍԴ անդամի թեկնածու։

Ինչպես երեկ ՀՀԿ ԳՄ նիստի ավարտին լրագրողներին հայտնել էր ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, նրան հանձնաժողովի նախագահի պաշտոնում կփոխարինի նախկին դատախազ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանը։

Էդուարդ Շարմազանովը նաև նշել էր, որ ՍԴ անդամ նշանակվելու դեպքում, Հրայր Թովմասյանի փոխարեն պատգամավորական մանդատ կստան ՀՀԿ նախընտրական ցուցակում հաջորդ թեկնածու, ԱԺ նախկին պատգամավոր Տաճատ Վարժապետյանը։

Լրահոս
0