Կրակոցներ` Երևանի կարաոկե գիշերային ակումբում

© Sputnik / Asatur YesayantsПолицейский автомобиль
Полицейский автомобиль - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Բերման ենթարկված երիտասարդի մոտից առգրավվել է «Մակարով» տեսակի ատրճանակ։

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի — Sputnik. Այսօր՝ փետրվարի 16-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 02։30-ի սահմաններում Ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Խանջյան փողոցում գտնվող «Վ.Վ.» կարաոկե գիշերային ակումբում հնչել են կրակոցներ։ Այս մասին տեղեկացնում է Shamshyan.com–ը։

Դեպքի վայր մեկնած ոստիկաններին հաջողվել է վնասազերծել ակումբի ներսում գտնվող զինված երիտասարդին, ով բերման է ենթարկվել Ոստիկանության Կենտրոնական բաժին։

Նախնական տեղեկություններով՝ կրակոցներ արձակողը Նոր Խարբերդի բնակիչ՝ 28-ամյա Եղիշե Խաչատրյանն է։ Նրա մոտ հայտնաբերված «Մակարով» տեսակի ատրճանակը առգրավվել է։

Լրահոս
0