Լորեն Պարսեկյանը տարօրինակ անուն է ընտրել դստեր համար

© AFP 2023 / Joe KLAMARАктеры Лорен Парсекян и Аарон Пол на премьере вильма "Need For Speed" (6 марта 2014). Голливуд, Калифорния, США
Актеры Лорен Парсекян и Аарон Пол на премьере вильма Need For Speed (6 марта 2014). Голливуд, Калифорния, США - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ամերիկյան լրատվամիջոցներին հայտնի է դարձել ամերիկյան աստղային զույգի նորածին դստեր անունը։ Ամուսինները յուրահատուկ անունով են կոչել փոքրիկին։

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի — Sputnik. Ամերիկացի հանրահայտ դերասան Ահարոն Պոլն ու նրա ծագումով հայ կինը` դերասանուհին Լորեն Պարսեկյանն իրենց նորածին աղջկան անսովոր անուն են տվել։ Համացանցում այս իրադարձությունը մեծ աղմուկ է բարձրացրել այն բանից հետո, երբ նորահայտ ծնողները ստացել են նորածնի ծննդյան վկայականը։

Աստղային զույգի առաջնեկի ամբողջական անունը Սթորի (Պատմություն) Անաբել Պոլ է (Story Annabelle Paul):

 

Դերասանական զույգը ծանոթացել է 6 տարի առաջ`2012թ-ի հունվարի 1-ին, Կալիֆոռնիայում անցկացվող երաժշտության և արվեստի փառատոնի ընթացքում։ Մեկ տարի անց` 2013թ-ի մայիսի 26-ին, նրանք ամուսնացել են։

Նրանք առաջնեկի ծննդյան մասին լուրն ու իրենց անսպառ երջանկությունը մեկ շաբաթ առաջ հայտնել էին համացանցում։ Ահարոն Պոլը հրապարակել էր դստեր ոտնաթաթի լուսանկարն ու գրել. «Իմ սիրտ»։

Լրահոս
0