00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բաքուն ապշել է Ռուսաստանի դիտողությունից` ի պատասխան Ալիևի արած հայտարարության

© AFP 2024 / FREDERICK FLORINРечь Президента Азербайджана Ильхама Алиева на Парламентской Ассамблее Совета Европы (24 июня 2014). Страстбург, Франция
Речь Президента Азербайджана Ильхама Алиева на Парламентской Ассамблее Совета Европы (24 июня 2014). Страстбург, Франция - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ադրբեջանի նախագահի վերջերս արված հայտարարությունը Զանգեզուրի ու Երևանի վերաբերյալ բացահայտորեն սադրիչ բնույթի են։ Ալիևի խոսքերին բավականին չոր գնահատական տվեց առաջին հերթին Մոսկվան (ճիշտ է, դիվանագիտական նորմերի շրջանակում)։

Արման Վանեսքեհյան, Sputnik Արմենիայի քաղաքական վերլուծաբան

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի արտահայտությունն իսկապես դիվանագիտական նորմերի սահմաններում էր, թեև նախընտրական ամբիոնից Ալիևի ասածը չափն անցնում էր։ Կրեմլի արձագանքն այնքան սուր չէր, որքան կարելի էր ակնկալել։ Սակայն դիվանագիտական Բաքուն միանգամից սկսեց քծնել` ապացուցելով, որ Ադրբեջանի գործող ու հնարավոր ապագա նախագահի ամբիոնից ասվում էր ոչ թե «…ադրբեջանական պատմական հողերը վերադարձնելու, այլ ադբեջանցիների` պատմական հողեր վերադառնալու մասին»։ Թեև դա չի փրկում իրավիճակը, քանի որ այդ երկու արտահայտությունները նույն իմաստն ունեն։

После встречи президентов РА Сержа Саргсяна и АР Ильхама Алиева. Женева, Швейцария - Sputnik Արմենիա
Արցախյան հարց. «Էրիվանի» նկատմամբ ալիևյան նկրտումները և հոմերական քրքիջը Հայաստանում

Զախարովայի հայտարարությունն այն մասին, որ «հիշատակված արտահայտությունն ակնհայտորեն չի նպաստում լարվածության նվազեցմանը», ուղղակիորեն վերաբերում է ասվածի բովանդակությանը` անկախ Ադրբեջանի ԱԳՆ-ի պնդած ձևակերպումից։ «Մենք ապշել էինք Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցչի հայտարարությունից` ի պատասխան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի արտահայտած մտքերի», — ասվում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Հիքմեթ Հաջիևի՝ այսօր տարածած հաղորդագրության մեջ։

Այդուհանդերձ Բաքուն Կրեմլի դիտողությանն արձագանքեց բավականին ջղաձգորեն, թեև այդպիսի արձագանք պետք էր ակնկալել ոչ միայն Մոսկվայից, այլև Վաշինգտոնից ու Փարիզից։ Քանի որ հենց այդ երկրներն են պատասխանատվություն ստանձնել ղարաբաղյան հիմնախնդրի բանակցային գործընթացը համակարգելու հարցում։ 

Այդ երկրներն իրենց ներկայացուցիչներին են ուղարկում ԵԱՀԿ Մինսկի խումբ, նրանց միջնորդությամբ հստակ հայտարարություններ են արվում։ Նրանք նաև բավականին հաճախ բարձրաձայնում են այն մասին, որ մտահոգված են ղարաբաղյան ու ադրբեջանական բանակների շփման գծում կանխատեսելի ռազմական գործողությունների վտանգով։ Իսկ երբ Բաքվում ամբիոնից նման սադրիչ հայտարարություն է հնչում, որը կարող է իսկապես անսպասելի պատերազմի պատճառ դառնալ, թե՛ ԱՄՆ Պետական դեպարտամենտը, թե՛ Ֆրանսիայի ԱԳՆ-ն քար լռություն են պահպանում։ 

Նման դեպքերում հարց է առաջանում` որքանո՞վ էր Ալիևի հայտարարությունը համաձայնեցվել ղարաբաղյան կարգավորման գործընթացի միջնորդ երկրներ հետ։ Իհարկե, դժվար է այս հարցին պատասխանել։ Սակայն այն փաստը, որ միայն Մոսկվան գնահատական տվեց Ադրբեջանի նախագահի ասածին, մտածելու տեղիք է տալիս։
Այն բանից, որ Միացյալ Նահանգների ներկայացուցիչները որոշեցին լռել, կարելի՞ է արդյոք հետևություն անել, որ ամերիկացիները կլռեն նաև այն ժամանակ, եթե Բաքուն որոշի կրկին սրել իրավիճակն Արցախի հետ սահմանին, ինչպես եղավ 2016 թվականի ապրիլին։ 

Встреча президента Армении Сержа Сагсяна с представителями армянской общины Франции - Sputnik Արմենիա
Ի՞նչ կքննարկի Սարգսյանը Մակրոնի հետ Փարիզում

Պետք է հաշվի առնել նաև, որ զուգահեռ Միացյալ Նահանգների հատուկ ծառայությունները սկսեցին խոսել հակամարտության գոտում առկա բավականին պայթյունավտանգ իրավիճակի մասին։ Այդքան էլ պարզ չէ` ինչո՞ւ են ամերիկացի հետախույզներն այդպիսի հետևություն արել։ Մի՞թե Ադրբեջանի նախագահն իր սադրիչ հայտարարությունն արեց այն նպատակով, որ հաջորդ օրը ամերիկյան հետախուզությունը հնարավորություն ունենա խոսելու պայթյունավտանգ իրավիճակի մասին և անգամ բացահայտորեն հայտարարի, թե ռազմական գործողությունների սրման դեպքում Ռուսաստանն էլ ստիպված կլինի միջամտել։

Իրականում 2016-ի ապրիլին Ռուսաստանն իսկապես ստիպված էր միջամտել։ Ու Ռուսաստանը միակն էր, որ իսկապես միջամտեց։ Սակայն ոչ թե մարտի դաշտում, ինչպես ենթադրում են ամերիկյան փորձագետները, այլ քաղաքական կարգավորման մակարդակով։

Ավելին` Ռուսաստանն այն ժամանակ հերթական անգամ փաստեց` իր համար շատ կարևոր է, որ տարածաշրջանում սկսված ռազմական գործողությունները երկարատև պատերազմի չվերածվեն։ Հենց այդ հարցում էլ ամերիկացիները սխալվում են. առաջին հերթին հենց Ռուսաստանին է անհրաժեշտ, որ Հարավային Կովկասում խաղաղություն տիրի։

Լրահոս
0