Քի՞մն է, թե՞ Քորթնին. Քարդաշյանը ներքնազգեստով լուսանկարներ է հրապարակել

© AFP 2023 / CHRIS DELMASКим и Кортни Кардашьян
Ким и Кортни Кардашьян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Քարդաշյան քույրերից մեկի ինստագրամյան էջում հրապարկված լուսանկարները բուռն արձագանքի են արժանացել։

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի — Sputnik. Հանրահայտ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի ավագ քույրը` Քորթնին, «անկեղծ» լուսանկարներ է հրապարակել։

Մարդիկ միանգամից չեն հասկացել` ով է պատկերված լուսանկարում, որովհետև Քարդաշյան քույրերն իսկապես շատ նման են իրար։

38 տարեկան Քորթնին այս լուսանկարով իր երկրպագուներին շնորհավորել է Վալենտինի օրվա կապակցությամբ։ Դատելով լուսանկարների մեկնաբանություններից ու «հավանությունների» քանակից` կարելի է ասել, որ երկրպագուներին դուր են եկել Քորթնիի լուսանկարները։

Քարդաշյանների ընտանիքի իգական սեռի բոլոր ներկայացուցիչներն առանձնանում են իրենց «հյութեղ» կազմվածքով, իհարկե, ամենից շատ քննարկման թեմա են դառնում Քիմի բարեմասնությունները, հատկապես, երբ նա կիսամերկ լուսանկարներ է հրապարակում։

Լրահոս
0