Իսրայելը հեշտությամբ կարող է ներսից «պայթեցնել» Թուրքիան․ Էսքին

© AFP 2020 / ADEM ALTANАкция протеста в Анкаре
Акция протеста в Анкаре - Sputnik Արմենիա
Չնայած Իսրայելի հնարավորություններին՝ նա չպետք է կտրուկ արձագանքի Թուրքիայի պառակտիչ գործունեությանը, դա անում են քրդերը, կարծում է քաղաքագետը։

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի — Sputnik, Դավիթ Գալստյան. Իսրայելը կարող է հեշտությամբ ներսից «պայթեցնել» Թուրքիան, բայց նրան դա պետք չէ, Sputnik Արմենիային ասաց իսրայելցի հրապարակախոս և հասարակական գործիչ, քաղաքագետ Ավիգդոր Էսքինը։

«Թուրքիան հիմա ոչ թե մեր հակառակորդն է, այլ թշնամին։ Նյութեր են հրապարակվել այն մասին, թե ինչպես է Թուրքիան բացահայտ աջակցում ՀԱՄԱՍ-ին` Իսրայելի դեմ ահաբեկչության համար։ Դա նույնն է, եթե Իսրայելն ուղղակիորեն աջակցեր Քրդական բանվորական կուսակցությանը», — ասաց Էսքինը։

Встреча президента РФ В. Путина с премьер-министром Израиля Б. Нетаньяху - Sputnik Արմենիա
Հայաստանը` միջնորդ, կամ կհաջողվի՞ ԵԱՏՄ-ին հաշտեցնել Իրանին և Իսրայելին

Նրա խոսքով՝ երկրները բավական բարդ և հակասական հարաբերություններ ունեն։ Որքան էլ տարօրինակ լինի, վերջին տարիներին ապրանքաշրջանառությունն աճել է, իսկ քաղաքական հարաբերությունները՝ հակառակը։

Էսքինը նշում է, որ թուրքերը ոչ միայն օգնում են ՀԱՄԱՍ-ին, այլ նաև Իսրայելի ներսում զբաղվում են պառակտիչ գործունեությամբ՝ հրահրելով արաբներին։ Միաժամանակ, չնայած Իսրայելի հնարավորություններին, քաղաքագետի կարծիքով, նրա շահերից չի բխում Թուրքիային ծայրահեղ քայլերով պատասխանելը։

«Իսրայելը հնարավորություն ունի բավական հեշտությամբ Թուրքիան պայթեցնել ներսից։ Բայց Իսրայելին պետք չեն կտրուկ պատասխաններ», — ասաց քաղաքագետը։

Նրա խոսքով՝ թուրքերի հետ պետք է շատ զգույշ լինել։ Բացի այդ, Սիրիայի օրինակով Իսրայելը տեսել է, որ թուրքերը` որպես զինվորական, անգործունակ են։ Իսրայելին մնում է հետևել, թե ինչպես են քրդերն ակտիվ «հարվածում» թուրքերին Սիրիայի հյուսիսում։

«Մեզ միայն մնում է նստել, նայել, զգույշ լինել և ժպտալ», — ասաց Էսքինը։

Սիրիայից հաղորդագրություններ են ստացվում թուրքական բանակի զգալի կորուստների մասին, այդ թվում՝ խոցված ուղղաթիռի, գրավված և ոչնչացված զրահատեխնիկայի։

Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբը հունվարի 20-ին հայտնել էր «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության մեկնարկի մասին։ Այն ուղղված էր սիրիական Աֆրինում քրդական ուժերի դեմ։ Թուրքական զինուժի հետ միաժամանակ գործում էին «Սիրիայի ազատ բանակի» գրոհայինները։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала