ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի — Sputnik. Գեղեցկուհի Օլիմպիա Օհանյանը` ամերիկահայ հայտնի գործարար Ալեքսիս Օհանյանի և աստղային մարզիկ Սերենա Ուիլյամսի դուստրը, հոր հետ լուսանկար է «հրապարակել»։
Հուզիչ լուսանկարը հրապարակվել է Օլիմպիա Օհանյանի Instagram-ի էջում։ Ամենայն հավանականությամբ, էջը վարում է մայրը` «Մեծ սաղավարտի» մրցաշարերի հաղթանակների թվով ռեկորդակիր Սերենա Ուիլյամսը։
«Հայրս միշտ ծամածռություններ է անում», — գրված է լուսանկարի տակ։
Գրառմանն անմիջապես հաջորդել են հիացած երկրպագուների հաճոյախոսությունները։
«Իսկական գեղեցկուհի», «հրաշալի Սերենայի սիրունիկ աղջնակը. գնալով ավելի է նմանվում մայրիկին», «հայրիկի ուրախություն», — գրել են բաժանորդները։
Ոմանք նկատել են նաև, որ Օլիմպիային սազում են վարդագույնի բոլոր երանգները։
Նշենք, որ Ալեքսիս Օհանյանն ու նրա կինը` «Մեծ սաղավարտ» մրցաշարի 23-ակի հաղթող Սերենա Ուիլյամսը, ծնող են դարձել 2017թ-ի սեպտեմբերի 1-ին։ Ֆլորիդայի հիվանդանոցներից մեկում 3 090 գրամ քաշով ծնվել է նրանց գեղեցկուհի դուստրը` Օլիմպիան։