00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:13
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աֆրինում թեժ է. կհաջողվի արդյո՞ք Վաշինգտոնին հասնել Թուրքիայի և Սիրիայի բախմանը

© REUTERSБоевые действия турецкой армии на севере Сирии близ г. Африн
Боевые действия турецкой армии на севере Сирии близ г. Африн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Չնայած վերջին օրերին Անկարայի կոշտ հակաամերիկյան հռետորաբանությանը` Սիրիայում նա հստակ խնդիր է դրել տապալել Ասադի ռեժիմը։ Քրդերի դեմ գործողությունը Սիրիան տապալելու բաղադրիչներից է։

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. Իրավիճակը սիրիական Աֆրին շրջանում շարունակում է լարված մնալ, վերջին օրերի իրադարձությունները թույլ են տալիս խոսել սիրիական բանակի և կանոնավոր թուրքական զորամիավորումների միջև անմիջական բախումների բարձր հավանականության մասին։

Ավելի վաղ ԶԼՄ–ներում տեղեկատվություն է հայտնվել, որ Աֆրինի քրդերն օգնության համար դիմել են Սիրիայի նախագահ Բաշար Ասադին` խնդրելով զորքերը մտցնել Աֆրին` քրդերին թուրքական բանակի հարվածներից պաշտպանելու համար։

Крупное наступление сирийских правительственных войск (9 февраля 2018). Деревня Каср Аль-Али, Идлиб, Сирия - Sputnik Արմենիա
Սիրիական պատերազմի թուրքական ֆեյքերը. ինչպես հայ «դաշնակցականները» փակեցին Աֆրինի ճամփան

Հայ ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանի կարծիքով` քրդերը, դատելով ամեն ինչից, հասկացել են, որ ամերիկացիները որոշել են զոհաբերել նրանց, որ Վաշինգտոնը լուծում է իր սեփական խնդիրները, այդ թվում` իրենց հաշվին և որոշել են օգնության համար դիմել իրենց ավանդական հակառակորդին։

«Մինչև վերջերս քրդերը հանդես էին գալիս Սիրիայի տարածքային ամբողջականության դեմ` սպառնալով, որ իրենց իրաքյան եղբայրների օրինակով անկախություն կհռչակեն Սիրիայի հյուսիսային տարածքներում։ Թուրքիայի միջամտությունը ձախողել է քրդերի ծրագրերը։ Ահարկու հակառակորդի դեմ պայքարում, ինչպիսին Թուրքիան է, հիմա պետք է Ասադի օգնությունը»,– ասաց Նահապետյանը Sputnik Արմենիային տված հարցազրույցում։

Նրա խոսքով` շատ բան կախված է Ռուսաստանի և Իրանի դիրքորոշումից, որոնք, ինչպես հայտնի է, աջակցում են Ասադին։ Եթե Մոսկվան և Թեհրանը շարունակեն կոշտ ասադամետ դիրքորոշում ունենալ, ապա բացառված չէ, որ թուրքերը և ԱՄՆ–ում նրանց կուրատորները կնահանջեն` հասկանալով, որ իրենց նախապատրաստած գործողությունը տապալվել է։

Փորձագետը հակված չէ մտածել, որ Անկարայի և Վաշինգտոնի միջև Սիրիայի հարցում կան լուրջ հակասություններ։ Չնայած վերջին օրերին Անկարային կոշտ հակաամերիկյան հռետորաբանությանը` Սիրիայում նա հստակ խնդիր է դրել տապալել Ասադի ռեժիմը։ Քրդերի դեմ գործողությունը Սիրիան կործանելու բաղադրիչներից մեկն է։ «Տրամաբանությունը բավական պարզ է. թուրքերը և «Ազատ սիրիական բանակի» ջոկատներն ամերիկացիների հավանությամբ մաքրում են Սիրիայի հյուսիսի քրդաբնակ նահանգները, որպեսզի հետագայում այնտեղ բնակեցնեն Թուրքիայում գտնվող փախստական արաբներին»,–ասում է նա։

Боевые действия турецкой армии на севере Сирии близ г. Африн - Sputnik Արմենիա
Անկարան Վաշինգտոնին ֆինանսական պահանջներ է ներկայացնում

Դա նշանակում է, որ «Ազատ սիրիական բանակը», որը վայելում է Անկարայի աջակցությունը և որի հովանու տակ գործում են «Ջեբհատ Ան Նուսրայի» ահաբեկիչները, լուրջ մարդկային ռեսուրսներ է ստանում ի դեմս փախստականների։ Ամերիկացիներին և թուրքերին անհրաժեշտ է ամրապնդել «Ան Նուսրան»` Ասադին թուլացնելու և Սիրիան կործանելու համար։

«Ըստ էության, ռուսական ռազմա–տիեզերական ուժերի և իրանական ստորաբաժանումների կողմից ջախջախված «Իսլամական պետության» փոխարեն Սիրիան տապալելու նախաձեռնողների մտահաղացմամբ պետք է ասպարեզ գան «Ազատ սիրիական բանակի» կամ «Ջեբհատ Ան Նուսրայի» ծայրահեղականները», – կարծում է մեր զրուցակիցը։

Իր հերթին Աֆրինում YPG քրդական ջոկատների ներկայացուցիչ Բրուսկ Հասեկեն հերքում է այն տեղեկատվությունը, որ կանոնավոր սիրիական զորամասերն առաջիկայում կմտնեն Աֆրին։ «Այդ հաղորդագրությունները չեն համապատասխանում իրականությանը։ Մենք բազմիցս հայտարարել ենք, որ սիրիական բանակը չի մտել և չի նախատեսում մտնել Աֆրին։ Եթե այդ հարցում համաձայնություն ձեռք բերվի կամ տեղի ունենա իրավիճակի փոփոխություն, մենք պաշտոնական հայտարարություն կանենք։ Մենք արդեն հոգնել ենք մշտական ոչ հավաստի նորություններից։ Եթե սիրիական բանակը մտնի Աֆրին, մենք չենք թաքցնի այդ տեղեկատվությունը հասարակությունից», – ասել է նա Sputnik Թուրքիային տված հարցազրույցում։

Նա միաժամանակ խուսափել է այն հարցի պատասխանից, թե բանակցություններ ընթանում են արդյո՞ք սիրիական բանակի և քրդական YPG ջոկատների միջև։ Նրա խոսքով` նա այդ հարցի վերաբերյալ ինքը տեղեկատվություն չունի։

Լրահոս
0