00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ո՞վ կդատապարտվի Երևանի ավագանու անդամին ծեծելու համար

© Facebook/ Maria BaraghamyanВ зале заседания Совета Старейшин Еревана
В зале заседания Совета Старейшин Еревана - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանի ավագանու նիստում անցած շաբաթ տեղի ունեցած ծեծի և հասարակության նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար տուգանք կամ առավելագույնը 1-2 ամիս ժամկետով կալանք է նախատեսված։

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի — Sputnik. Երևանի քաղաքապետարանում, ավագանու նիստի ժամանակ տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով հարուցվել է քրեական գործ։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։

Нечистоты на полу мерии Еревана - Sputnik Արմենիա
«Դեմներն առեք, շուտ» հրահանգով քաղաքապետը սադրեց միջադեպը. ՀՀԿ–ականների մեղադրանքները

Քրեական գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 258-րդ և 118-րդ հոդվածների 1-ին մասերով, այն է` ծեծ կամ այլ բռնի գործողություններ կատարելը, որն առողջությանը վնաս չի պատճառել, և խուլիգանություն՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով։

Նշենք, որ երկու հոդվածներն էլ նախատեսում են տուգանք` նվազագույն աշխատավարձի 50-100-ապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը 1-2 ամի ամիս ժամկետով:

Թե ծեծի մասնակիցներից ով ինչ կարգավիճակով է ներգրավվել գործում, առայժմ չի հայտարարվում։ Նշվում է միայն, որ քրեական գործի շրջանակում անհրաժեշտ գործողություններ ձեռնարկելու համար այժմ ուսումնասիրվում են նյութերը։

Հիշեցնենք` փետրվարի 13-ին Երևանի ավագանու նիստի ժամանակ ընդդիմադիր «Երկիր ծիրանի» ավագանու խմբակցության անդամները ապակյա տարաներ էին բերել դահլիճ, որոնք բացելուց հետո դահլիճում գարշահոտություն էր տարածվել։

Նրանք հայտարարել էին, որ Նուբարաշենի 4 շենքի բնակիչներն այդ գարշահոտը շնչում են արդեն մի քանի տարի, քանի որ հարևանությամբ գտնվող «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կոյուղատարը վնասվել է, իսկ քաղաքային իշխանույունը միջոցներ չի ձեռնարկում այն վերանորոգելու համար։

Արդյունքում «Երկիր ծիրանի» և ՀՀԿ խմբակցությունների անդամների ու քաղաքապետարանի աշխատակիցների միջև ծեծկռտուք էր սկսվել։

Լրահոս
0