00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:25
35 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:01
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:34
27 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Աբովյան time
On air
18:17
40 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

May I help you? Ինչո՞վ հայ ուսանողները կօգնեն զբոսաշրջիկներին Երևանի տոնակատարությանը

© Sputnik / Aram NersesyanСалют в честь праздника Эребуни-Ереван 2799
Салют в честь праздника Эребуни-Ереван 2799 - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի մայրաքաղաքն այս տարի նշելու է հիմնադրման 2800-ամյակը։ Իսկ դա նշանակում է, որ այդ օրը մայրաքաղաքում զբոսաշրջիկների մեծ հոսք կլինի, տոնական տրամադրություն և տարբեր տոնական միջոցառումներ ջերմ երևանյան մթնոլորտում։

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի — Sputnik, Անի Լիպարիտյան. Հայաստանի մայրաքաղաքը` արևոտ Երևանն, այս տարի նշում է իր 2800-ամյակը։ Քաղաքապետարանը փութաջանորեն պատրաստվում է տոնին, ինչպես նաև զբոսաշրջիկներին պատշաճորեն դիմավորելուն։

«Հռոմի «ավագ եղբայրը» ` Երևանը (քաղաքները հիմնադրվել են 29 տարվա տարբերությամբ), այս տարի նշելու է իր հիմնադրման հոբելյանական տարին, իսկ այդ կապակցությամբ նախատեսվող տոնակատարության կազմակերպման հարցում քաղաքային իշխանությանն օգնելու են կամավոր ուսանողները։ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժնի նախաձեռնությամբ ու «Հայ զբոսավարների գիլդիայի» աջակցությամբ մայրաքաղաքում արդեն մեկնարկել է «Ես եմ իմ քաղաքի զբոսավարը» ծրագիրը, որով զբոսաշրջությանն առնչվող մասնագիտություն ընտրած 40 ուսանողներ երկշաբաթյա դասընթաց կանցնեն», — Sputnik Արմենիա ռադիոյի եթերում ասաց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանը:

Армянские традиционные куклы - Sputnik Արմենիա
Անակնկալներ Բարեկենդանին. ինչով է հին հայկական տոնը գրավիչ զբոսաշրջիկների համար

«Մեր երկրում զբոսավարների խնդիր ունենք։ Նրանք պետք է կարողանան գրագետ ու ճիշտ կերպով Հայաստանը ներկայացնել զբոսաշրջիկներին։ Մինչդեռ զբոսավարների համար հստակ չափորոշիչներ չկան, իսկ այդ ոլորտի լիցենզավորման հարցը մինչև վերջ լուծված չէ», — նշեց քաղաքապետարանի ներկայացուցիչը։

Քանի որ այս տարի Երևանը նշելու է 2800-ամյակը, Օրբելյանի խոսքով` քաղաքապետարանը որոշել է նախաձեռնել «Ես եմ իմ քաղաքի զբոսավարը» ծրագիրը, որի շրջանակում երիտասարդ կամավորները հնարավորություն կունենան ստանալ բոլոր անհրաժեշտ գիտելիքները Երևանի, դրա պատմության, մշակույթի մասին։

Պոլիգլոտ ուսանողները

Sputnik Արմենիայի զրուցակիցը նշեց, որ տարբեր հայկական բուհերի գրեթե 200 ուսանող հայտ են ներկայացրել ծրագրում ընդգրկվելու համար։ Նրանցից 40-ն է ընտրվել։ Օրբելյանի խոսքով` դրանք տարբեր լեզուների (ռուսերեն, անգլերեն, իտալերեն, ֆրանսերեն, պարսկերեն և այլն) տիրապետող երիտասարդներ են։

«Մենք հենց այդ լեզուներին տիրապետող զբոսավարների կարիք ունենք։ Ծրագիրը նախորդ շաբաթ է մեկնարկել։ Դասավանդելու են մասնագետները` Երևանի թանգարանի, «Էրեբունի» պատմա-հնագիտական արգելոց թանգարանի, Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի աշխատակիցները և ոչ միայն», — ասաց նա։

Օրբելյանը հավելեց նաև, որ կամավորականները հատուկ համազգեստ են հագնելու, որի հետևի մասում գրված է լինելու` «Կարո՞ղ եմ օգտակար լինել», «Могу ли я вам помочь?", «May I help you?» և նույն արտահայտությունն այլ լեզուներով։

Улица Абовяна 3/1. Старый Ереван - Sputnik Արմենիա
«Հեյ ջան, Երևան». ի՞նչն է զարմացրել ռուս լրագրողին Հայաստանի մայրաքաղաքում

Ուսանողները կարող են օգնել զբոսաշրջիկներին տարբեր հարցերում` սկսած ուղղություն ցույց տալուց, ուղղորդելուց ընդհուպ մինչև անվտանգության խնդիրներին առնչվող հարցեր։ Այնպես որ, մայրաքաղաքի հյուրերը ստիպված չեն լինի դիմել զբոսաշրջային գործակալություններին։

Հույսը երիտասարդների վրա է

Պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին` զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Մեխակ Ապրեսյանն ասաց, որ «Ես եմ իմ քաղաքի զբոսավարը» ծրագիրը արդյունավետ է։

«Մտահաղացումը լավն է։ Նախագիծը կարող է բարձրացնել Հայաստանի ճանաչելիությունը, այն ավելի շատ զբոսաշրջիկ կբերի մեր երկիր։ Իհարկե, դա հիանալի տարբերակ է, քանի որ զբոսաշրջիկները մեր երկրից կհեռանան վառ տպավորություններով», — հավելեց Ապրեսյանը։

Նա հավելեց, որ հայ երիտասարդները շատ հայրենասեր ու ակտիվ են, և կկարողանան նախագիծն արդյունավետորեն կյանքի կոչել։ «Պետք է լինել ուշադիր ու գրագետ, քանի որ այդպիսի առիթ 2800 տարին մեկ է լինում,- կատակեց Ապրեսյանը։- «Ես եմ իմ քաղաքի զբոսավարը» ծրագիրը լավ հարթակ է այն երիտասարդների համար, որոնք զբոսավարի մասնագիտությունն են ընտրել։ Մեր նպատակն է նաև երիտասարդներին Երևանի մասին անհրաժեշտ տուրիստական տեղեկություններ ներկայացրել»։

Լրահոս
0