Եղանակը «խառնել» է ճանապարհները. ո՞ր հատվածներից պետք է խուսափեն վարորդները

© Roads Department of GeorgiaСпецмашина расчищает дорогу на Ларсе
Спецмашина расчищает дорогу на Ларсе - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի — Sputinik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 19-ին ժամը 08:15-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Обильный летний дождь в Ереване - Sputnik Արմենիա
Ձմեռը փոշմանե՞լ է. թաց ձյուն, ջերմաստիճանի տատանումներ. եղանակի տեսություն

Փետրվարի 19-ի գիշերը և առավոտյան ժամերին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում` թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում անձրևի տեսքով։ 20-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Փակ է Վարդենյաց լեռնանցքը, դժվարանցանելի՝ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Արարատի և Կոտայքի արզերում, Արագածոտնի մարզի Թալին, Աշտարակ, Գեղարքունիքի մարզի Գավառ, Վարդենիս քաղաքներում և Սյունիքի մարզի Մեղրու սար հատվածում տեղում է ձյուն:

«Բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,- նշված է հաղորդագրության մեջ։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Լրահոս
0