Գարունը կվերադառնա. Գագիկ Սուրենյանը ջերմացում է խոստանում

© Sputnik / Aram NersesyanГагик Суренян в пресс-центре Sputnik Армения
Гагик Суренян в пресс-центре Sputnik Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Անձրևը կդադարի, օդը կտաքանա։ Գագիկ Սուրենյանը եղանակի կանխատեսման մասին գրառում է արել Facebook-ում։

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի — Sputnik. Կեսօրից հետո տեղումները հանրապետության տարածքում աստիճանաբար կդադարեն, փետրվարի 20-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

«Փետրվարի 20-ի ցերեկվանից սկսած` մինչև 24-ը ներառյալ, եղանակը հանրապետության ողջ տարածքում այսօրվա համեմատ աստիճանաբար կտաքանա 5-6 աստիճանով»,- գրում է Սուրենյանը։

ԱԻՆ պաշտոնական կայքի հրապարակման համաձայն` փետրվարի 19-ի երեկոյան ժամերից հանրապետության մարզերում տեղումների կդադարեն, 20-24-ը կլինի առանց տեղումների եղանակ:

Երևանում ևս առաջիկա օրերին տեղումները կդադարեն, մինչև փետրվարի 24-ը ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի 15-16 աստիճանի։

 

Լրահոս
0