ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik. Փետրվարի 19-ին ՀՀ ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանն ընդունել է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին նշված է ՀՀ ազգային անվտանգության ծառայության կայքում։
Հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային ահաբեկչության և անդրազգային հանցավորության այլ դրսևորումների դեմ պայքարի վերաբերյալ հարցեր:
Նարիշկինը Երևան է ժամանել աշխատանքային այցով։