Երևանում վճարովի կայանատեղերի մեծամասնությունն անօրինական է. փաստաբան

© Sputnik / Arpi BeglaryanКрасные линии, парковка
Красные линии, парковка - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Երևանում ճանապարհային գծանշանները հաճախ կատարվում են անօրինական տեղերում, երբեմն հասնում են մինչև խաչմերուկ։

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի — Sputnik. Երևանում վճարովի կայանատեղերի մեծամասնությունը պարզապես անօրինական են։ Այդ մասին այսօր լրագրողներին ասաց փաստաբան Արտակ Խաչատրյանը։

Նրա խոսքով` կարմիր գծերը երբեմն հասնում են մինչև խաչմերուկ, թեև ճանապարհային երթևեկության կանոններով չի կարելի այնտեղ կայանել։

«Նման դեպքերում վարորդն իրավունք ունի չվճարելու։ Կայանատեղերի օպերատորը հայց է ներկայացնում չվճարելու համար, բայց մենք գրեթե միշտ հաղթում ենք` ապացուցելով, որ կայանատեղին գտնվում է անօրինական վայրում», — ասաց Խաչատրյանը։

Ոստիկանությունը ջնջում է անօրինական վայրերում գծված նշանները, բայց օպերատորը նորից է գծում։

«Ամեն դեպքում մեզ այդպես է բացատրում ոստիկանությունը»,- ասաց նա։

Запущен пилотный автобусный маршрут из центра Еревана в международный аэропорт Звартноц - Sputnik Արմենիա
Հույս կա. հնարավոր է` երևանցիներին հայկական վառելիքով ավտոբուս նստեցնեն

Տնտեսագետ, «Տնտեսական իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Մովսես Արիստակեսյանը հիշեցրեց, որ օպերատորը գումար է վերցնում, բայց ոչ մի ծառայություն չի տրամադրում։

«Նրանք ոչ մի կերպ չեն երաշխավորում մեքենաների անվտանգությունը ո՛չ գողանալուց, ո՛չ վանդալիզմից։ Հարց է ծագում` նրանք ինչի համար են փող վերցնում», — նշեց տնտեսագետը։

Նշենք, որ Երևանում վճարովի կայանատեղերը պատկանում են քաղաքապետարանին։ Դրանք կառավարում և վարորդներից վճարներ է գանձում «Փարկինթ Սիթի Սերվիս» ընկերությունը։

Լրահոս
0