«Գրին քարտ» դեպի ապագա. միջազգային մամուլը պատմում է 5000 թվականը տեսած տղամարդու մասին

© Пресс-служба Сочи Автодрома / Անցնել մեդիապահոցАвтомобиль DeLorean DMC-12 из культового фильма "Назад в будущее"
Автомобиль DeLorean DMC-12 из культового фильма Назад в будущее - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանում հայտնված տղամարդը պնդում է, որ եղել է հեռավոր ապագայում, զրուցել տեղի բնակիչների հետ, որոնք պատմել են, թե ինչու է Լոս Անջելեսն ամբողջությամբ անցել ջրի տակ։

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի — Sputnik. Միջազգային ԶԼՄ-ները երեքշաբթի տեղեկություն են տարածել ժամանակի մեջ ճանապարհորդող Էդվարդի/Էդուարդի մասին, որը պնդում է, թե եղել է 5000 թվականում։ Տղամարդը, որի դեմքը քողարկված է, իսկ ձայնը` փոխված, տեսանյութում պնդում է, որ Հայաստանում է գտնվում։ Ճանապարհորդողի մասին գրել են The Sun, The Mirror, The Daily Mail պարբերականները։

Տղամարդը պնդում է, որ գրին քարտ է շահել և մեկնել ԱՄՆ, աշխատանք փնտրել և հայտնվել կառավարական գաղտնի ծրագրում, մտերմացել է գիտնական Ջեյմսի հետ և հայտնվել 5000 թվականում. նրան այնտեղ են ուղարկել լուսանկարելու։

«Ժամանակի մեջ ճանապարհորդողը» ցուցադրել է նաև մի լուսանկար, որում իբր պատկերված է ջրհեղեղի զոհ դարձած Լոս Անջելեսը։ Տեղի բնակիչներն ասել են, որ ջրհեղեղը գլոբալ տաքացման հետևանք է։

Նշենք, որ տեսանյութը սկզբում հայտնվել է արտասովոր երևույթների նվիրված ApexTV-ի Youtube-յան ալիքում։ Այնուհետև այն տարածել են բազմաթիվ վեբ-ռեսուրսներ և հարթակներ, որտեղ մարդիկ պատմում են, թե ինչպես են ճանապարհորդել ժամանակի մեջ, ինչպես են նրանց առևանգել չբացահայտված թռչող օբյեկտները, որ նրանք էքստրասենսներ են և այլն։

 

Լրահոս
0