Երևանում դպրոցականների վեճն ավարտվել է դանակահարությամբ

© Sputnik / Aram NersesyanПолиция Армении
Полиция Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Երևանում դպրոցականների միջև տեղի ունեցած վիճաբանությունն ավարտվել է նրանցից 2-ի դանակահարությամբ։ Դեպքը տեղի է ունեցել Էրեբունի վարչական շրջանի Խաղաղ-Դոնի փողոցում։

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի — Sputnik. ՀՀ Ոստիկանությունը հայտնում է, որ փետրվարի 19-ին, ժամը 16.35, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժին հաղորդում է ստացվել, որ «աջ ենթանրակային շրջանում կտրած-ծակած արյունահոսող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 2001 թ. ծնված Վ. Ն.-ն:

Пустой коридор в одной из школ - Sputnik Արմենիա
Դանակահարություն Երևանում. 2 անչափահաս տղաների կյանքը մազից էր կախված

Նույն օրը, ժամը 16.40-ին, «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած արյունահոսող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել նաև 2001 թ. ծնված Ռ. Վ.-ն:

Ոստիկանության աշխատակիցները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխված 17-ամյա երիտասարդները վիճաբանել են Էրեբունի վարչական շրջանի Խաղաղ-Դոնի փողոցում։ Երկու երիտասարդներին սուր կտրող-ծակող գործիքով վնասվածքներ է պատճառել նրանց հասակակից, 2001 թ. ծնված Հ. Մ.-ն։

Ինչպես հայտնում է ոստիկանությունը, Հ.Մ.–ն, բացատրական աշխատանքների արդյունքում, փետրվարի 20-ին` գիշերը, 1։30-ին ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:

Կատարվում է քննություն։ Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

Լրահոս
0