Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Սահակյան. «Այս պահին ունենք կարմրուկի մեկ կասկածելի դեպք»

© Sputnik / Asatur YesayantsГаяне Саакян в гостях у радио Sputnik Армения
Гаяне Саакян в гостях у радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Վրաստանում բռնկած կարմրուկի վարակը Հայաստանին չի սպառնում։ Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարարության Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը։
Գայանե Սահակյան

Վրաստանում բռնկված կարմրուկի վարակը, որն արդեն 1 երեխայի կյանք է խլել ու ընդգրկել է ավելի քան 200 մարդու, մեր երկրին չի սպառնում։

«Դա մեր բնակչության բարձր պաշտպանվածության և կոլեկտիվ իմունիտետի հաշվին է։ Այդ իմունիտետը պայմանավորված է պատվաստումների ներգրավվածության բարձր մակարդակով և 2007թ-ին իրականացված լրացուցիչ պատվաստումներով»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարության Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը։

Այսօր Հայաստանում վարակի կասկածելի մեկ դեպք կա, որը գտնվում է լաբորատոր ուսումնասիրությունների փուլում։ Վարակը Հայաստան է բերվել Ռուսաստանից, որտեղ 40 տարեկան քաղաքացին շփվել է վարակակիր ծանոթների հետ։

Լրահոս
0