Հետպատերազմական բեյբի-բումը միլիոնավոր դոլարներով կհարվածի Հայաստանի պետբյուջեին

© Sputnik / Asatur YesayantsРождественский сочельник в Ереване
Рождественский сочельник в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Անցած դարի 50-ական թթ-ին ծնելիության կտրուկ աճը, ինչպես նաև դրան հաջորդած նվազումը հանգեցրել են նրան, որ Հայաստանում տարեցտարի ավելանում է կենսաթոշակառուների թիվը։

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի — Sputnik. Կենսաթոշակառուների թվի աճը Հայաստանի բյուջեին լրջորեն կհարվածի 2023թ-ին, երեքշաբթի լրագրողներին ասաց Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանը։

Артур Джавадян - Sputnik Արմենիա
Հայաստանում մարդիկ ավելի քիչ փող են ստանում, քան Ադրբեջանո՞ւմ. ԿԲ–ի նախագահը սա միֆ է համարում

Նրա խոսքով՝ հունվարի 1-ին Հայաստանում եղել են 455 600 կենսաթոշակառու, մինչև տարեվերջ ևս 43 հազար մարդ կստանան այդ կարգավիճակը։ Միաժամանակ կենսաթոշակառուների ամենամեծ տարեկան աճը սպասվում է 2023թ-ին՝ 60 հազար մարդ կհասնի կենսաթոշակային տարիքի։ Ինչպես նշեց փոխնախարարը, նման դինամիկան պայմանավորված է անցած դարի 50-60-ականների բեյբի-բումով։

Սաիյանն ասաց, որ 2018թ-ին Հայաստանի պետբյուջեից կենսաթոշակների վճարմանը տրամադրվել է 210 միլիոն դրամ, այսինքն 437 միլիոն դոլար։ Աշխատանքի նախարարության հաշվարկով՝ կենսաթոշակառուների սպասելի աճը բյուջեից կտանի 19 միլիարդ դրամ։

Տարիքային կենսաթոշակառուներից բացի, աշխատանքի նախարարությունը կզբաղվի նաև այն մարդկանց հարցերով, որոնք հաշմանդամության թոշակ են ստանում։ Տարեսկզբին Հայաստանում եղել են 193 հազար նման մարդիկ, այդ թվում՝ 8200 երեխա։ Ինչպես նշեց Սաիյանը, բժշկասոցիալական փորձաքննությունը ցույց է տվել է, որ մեկ տարում նրանց թիվը կրճատվել է 13 հազարով։ Այնուամենայնիվ, հաշմանդամություն ունեցող մարդկանց կարգից բացառված քաղաքացիները մեծամասամբ բժշկական օգնության կարիք ունեն, ասաց փոխնախարարը։

«Հաշմանդամ չճանաչված անձը, եթե ունի առողջապահական ծառայություն ստանալու խնդիր, նրան առաջարկվում է վերականգնողական բուժում ստանալ համապատասխան պայմանագիր ունեցող հաստատությունում: Բուժումն ամբողջությամբ փոխհատուցվում է», — ասաց Սաիյանը։

Նախագիծը դեռ մշակման փուլում է, առաջիկայում կներկայացվի Հայաստանի կառավարությանը։

Լրահոս
0