Մադրիդի «Ռեալի» նիգերիացի սանը կխաղա «Ալաշկերտում»

© Sputnik / Aram NersesyanМатч "Алашкерт" - БАТЭ в Ереване. Алашкерт
Матч Алашкерт - БАТЭ в Ереване. Алашкерт - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Ալաշկերտը» հերթական նշանակալի ձեռքբերումն է կատարել ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում` ուժեղացնելով հարձակման գիծը:

ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի — Sputnik. «Ալաշկերտ» է տեղափոխվել սլովենական «Մարիբորի» 29-ամյա նիգերիացի հարձակվող Սանի Օմորեջին: Համաձայնագիրը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը:Այս մասին նշված է «Ալաշկերտի» կայքում։

Гарегин Машумян - Sputnik Արմենիա
Հայաստանի հավաքականի հարձակվողը համալրել է «Սպարտակի» շարքերը

Ֆուտբոլային առաջին քայլերը Օմորեջին կատարել է Իսպանիայում: 2003-ին «Նումանսիայում» մեկ տարի անցկացնելուց հետո նիգերիացին տեղափոխվեց Մադրիդի «Ռեալ», որի ակադեմիայում անցկացրեց հաջորդ երկու տարիները: Այնուհետև Սանին մեկ տարի անցկացրեց «Էսպանյոլի» համակարգում:

Պրոֆեսիոնալ կարիերան ամրակազմ հարձակվողը սկսեց «Նումանսիայի» երկրորդ թիմում, այնուհետև հանդես եկավ իսպանական մի քանի ակումբներում: «Մերիդայի» կազմում մեկ մրցաշրջանի ընթացքում 20 գոլ խփելուց հետո Օմորեջին տեղափոխվեց սլովենական «Ցելյե»:

«Ցելյեի» կազմում արագավազ նիգերիացին 21 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ դարձավ 2 մրցաշրջաններում, ինչից հետո տեղափոխվեց Սլովենիայի առաջատար ակումբ` «Մարիբոր»:

«Մարիբորի» կազմում անցկացրած 19 խաղերում Սանին դարձել է 5 գոլի հեղինակ: Վերջին շրջանում նա վարձավճարով հանդես էր գալիս Իսրայելի «Հապոել» (Քֆար Սաբա) թիմում:

Սանի Օմորեջին արդեն միացել է «Ալաշկերտին» Բելեկում ընթացող ուսումնամարզական հավաքի ընթացքում:

Լրահոս
0