Վթարից տուժած երեխան 2.5 ամսական է. նրա վիճակը ծայրահեղ ծանր է

© Sputnik / Aram NersesyanОтделение детской реанимации
Отделение детской реанимации - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Sputnik Արմենիային որոշ մանրամասներ են հայտնի դարձել այսօր կեսօրին Ապարանում տեղի ունեցած ավտովթարի հետևանքների մասին։

ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի — Sputnik. Այսօր կեսօրին Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Ապարանի հատվածում տեղի ունեցած ավտովթարից տուժած մանկահասակ երեխան 2.5 ամսական է` ծնված 2017թ–ի դեկտեմբերին։

Авария на трассе Ереван - Ванадзор - Sputnik Արմենիա
Խոշոր ավտովթար Ապարանում. 8 վիրավորներից մեկը երեխա է

Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից, ուր վթարից հետո գանգուղեղային վնասվածքով տեղափոխվել է տուժած երեխան։

Նրա վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր և պայքարում են կյանքի համար։

Հիշեցնենք` այսօր ժամը 12։50-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Ապարանի տարածաշրջանի տարածքում բախվել էին Lada և Samand մակնիշի ավտոմեքենաները։

Վթարից տուժած 8 մեծահասակները տեղափոխվել էին Ապարանի բժշկական կենտրոն, մանկահասակ երեխան` Երևանի «Սուրբ Աստվածամայր» ։

Լրահոս
0