«Գյումրիում» ծեծկռտուք սարքած բժիշկներին աշխատանքից կհեռացնե՞ն

© Sputnik / Armenuhi MkhoyanМедицинский центр Гюмри
Медицинский центр Гюмри - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Գյումրի» բժշկական կենտրոնում ծեծկռտուք սարքած բժիշկները խիստ նկատողություն են ստացել:

ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի — Sputnik. «Գյումրի» բժշկական կենտրոնի էթիկայի հանձնաժողովի նիստում խստորեն դատապարտել են ծեծկռտուքի մեջ հայտնված 6 բժիշկներին։

Երեկ «Գյումրի» բժշկական կենտրոնի էթիկայի հանձնաժողովի նիստում քննել են փետրվարի 17-ին բուժհաստատությունում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները։ Էթիկայի հանձնաժողովը, որը բաղկացած է 11 անդամից՝ փորձառու բժիշկներից, իրավաբանից ու արհմիության նախագահից, լսեց միջադեպի մասնակից ու ականատես դարձած բոլոր բուժաշխատողների բացատրությունները, քննեց նրանց տված բացատրագրերը։

Հանձնաժողովականները խստորեն դատապարտեցին բուժաշխատողին ոչ հարիր պահվածքը՝ համարելով, որ բուժաշխատողի մասնագիտական էթիկայի նորմերին չհամապատասխանող քննարկումներ են տեղի ունեցել «Գյումրի» բժշկական կենտրոնում։

«Բուժաշխատողի անունն արատավորելու փորձ կատարած 6 աշխատակիցների տրվել է խիստ նկատողություն։ Իրավական գնահատականից անմիջապես հետո (Գյումրի քաղաքի ոստիկանության «Կումայրի» բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում), էթիկայի հանձնաժողովը կքննարկի նաև նրանց պայմանագրերի փոփոխության հարցը։ Չի բացառվում աշխատանքից հեռացում»,- նշում են բժշկական կենտրոնի մամուլի ծառայությունից:

Ի դեպ, հանձնաժողովը դեպքի հետ կապված ստացել է ավելի քան 24 զեկուցագիր, իսկ քննարկումը գրեթե մեկ օր է տևել:

Նշենք, որ Փետրվարի 17-ին ոստիկանության Կումայրու բաժինը տեղեկություն է ստացել, որ նույն օրը, ժամը 11։00-ի սահմանում «Գյումրի» բժշկական կենտրոնում բժիշկներ Կարեն Գրիգորյանը և Արթուր Նասիբյանը վիճաբանել են նույն հիվանդանոցի բժիշկներ Արման և Արտակ Սարգսյանների հետ, ինչից հետո վերջիններս ծեծի են ենթարկել նրանցից մեկին, որը ստացել է մարմնական վնասվածքներ։

Լրահոս
0