00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ ինժեներների նանոտվիչը մեկ վայրկյանում կախտորոշի թոքային հիվանդությունները

© Sputnik / Aram NersesyanНаноразмерный датчик диагностирующий легочные заболевания
Наноразмерный датчик диагностирующий легочные заболевания - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գերբարակ թաղանթը որսում է վնասակար ազդակները հիվանդների արտաշնչած օդում։

ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի — Sputnik, Արամ Գարեգինյան.  Հայ կենսաինժեներների ստեղծած նանոտվիչը թույլ է տալիս թոքային հիվանդություններն ախտորոշել մի քանի վայրկյանում։ Գիտական խումբը ղեկավարում է տեխնիկական գիտությունների դոկտոր, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի դասախոս Վահե Բունիաթյանը։

Մինչև պիկոամպեր ճշգրտությամբ նանոտվիչ

Տեխնոլոգիան  հիմնված է բարակ եռաշերտ (մետաղ-սեգնետոէլեկտրիկ-մետաղ) նանոտվիչի վրա։ Դրան պլատինե էլեկտրոդներ են միացված, որոնք որսում են շրջակա միջավայրում (օդում կամ ջրում) լիցքավորված իոնները։ Ըստ այն բանի, թե ինչպես է հոսանքը հատում մետաղի ու սեգնետոէլեկտրիկի սահմանը, կարելի է դատել, թե ինչ նյութ է որսացել տվիչը։ Ո՞րն է  նանոտեխնալագիաների օգուտը: Դրանք հոսանքի ուժը չափում են գերբարձր ճշտությամբ`  մինչև  պիկոամպեր (10 մինուս 15 աստիճան)։

Гончарная мастерская - Sputnik Արմենիա
Հայկական կարասների վերածննդի, Նախիջևանից «գողության» և ռեակտիվ ՄիԳ-երի մասին

Գիտնականի ասպիրանտներից մեկը որոշել էր ուսումնասիրել տվիչի զգայունությունը ջրածնի պերօքսիդի նկատմամբ, քանի որ վերջերս պարզվել էր` մեր արտաշնչած օդում դրա պարունակությունը սովորականից բարձր է, եթե  թոքային որևէ հիվանդություն ունենք՝ բրոնխիտ, թոքաբորբ կամ ասթմա։

Ախտորոշում մեկ ակնթարթում

Եթե հիվանդը բարձր ջերմություն ունի, պոլիկլինիկայում նա ստիպված չի լինի ախտորոշման պատասխաններին սպասել։ Բավական է շնչել սպիրոմետրի մեջ, և բժիշկները կհասկանան, թե ինչն է խնդիրը` արդյո՞ք խնդիր կա թոքերի հետ, թե՞ սովորական մրսածություն է։
Կենսաինժեներիան մեծ հեռանկար ունի։ Էլեկտրական մեթոդները (հոսանքի դիմադրության չափմամբ) այսօր մարդու օրգանիզմի ախտորոշման առաջավոր տեխնոլոգիաներից են։

Հին հայկական հետքը…

Բունիաթյանն ու նրա գործընկերները ոչ միայն նանոթաղանթի տեխնոլոգիա են մշակել, այլև հումքի ստացման նոր մեթոդ։
Դրա համար հիմք է ծառայել ինքնատարածվող բարձրջերմային սինթեզը  (СВС), որի համահեղինակը 60-ականների վերջին հայազգի խորհրդային ֆիզիկոս Ալեքսանդր Մերժանովն էր։ Այն թույլ է տալիս մետաղները չհալեցնել մինչև բարձր ջերմաստիճաններ, այլ շղթայական ու ինքնատարածվող ջերմային ռեակցիա առաջացնել նյութի մեջ։ Արդյունքում ավելի քիչ էներգիա է ծախսվում, իսկ ստացված նյութում ավելի քիչ խառնուրդներ է մնում։ Այս մեթոդը վաղուց հաջողությամբ կիրառվում է և՛գիտության, և՛արդյունաբերության մեջ։

Армянская АЭС - Sputnik Արմենիա
Ե՞րբ է փակվելու Մեծամորի ԱԷԿ–ը. եվրոպացիները պարզապես ուզում են իմանալ

…Եվ նոր կապեր եվրոպացի գործընկերների հետ 

Թաղանթներով և տվիչներով հայ ֆիզիկոսները միասին են զբաղվում` միմյանց հետ խորհրդակցելով։ Այդ հարցում նրանց օգնել է և՛ ԵՊՀ-ն, և՛ ֆիզիկայի ինստիտուտը, և՛ ռադիոֆիզիակայի և էլեկտրոնիկայի ինստիտուտը։
Տվիչների ուսումնասիրման և պատրաստման հարցում օգնել են գերմանացի և շվեդ գործընկերները։ Հայ և եվրոպացի ֆիզիկոսները սեգնետոէլեկտրիկների նոր հատկություններն ուսումնասիրում են շուրջ տասը տարի։ Այժմ նրանց աշխատանքի արդյունքներից կկարողանան օգտվել բժիշկները, բնապահպաններն ու քիմիկոսները։

Լրահոս
0