00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսաստանից արտաքսում են «օրենքով գողերին». ի՞նչ են անելու հայ «հեղինակություններին»

© Photo : Paramount PicturesКадр из фильма "Крестный отец"
Кадр из фильма Крестный отец - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Իրավապահ մարմինների տվյալներով` Ռուսաստանի տարածքում հիմա 30 հայ «օրենքով գող» կա։

ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի — Sputnik. Ռուսաստանը կսկսի արտաքսել «օրենքով գողերին». ֆուտբոլի աշխարհի առաջնության հետ կապված` ուժեղացնելու են քրեական տարրերի զտումները։

«Քրեական հեղինակություններին» արտաքսելու որոշումն ընդունել է անձամբ ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը։

Кладбище в Гюмри - Sputnik Արմենիա
Երևանցի «դարի կողոպտիչին» մահացած են գտել գերեզմանատանը

Ինչպես հաղորդել են «Կոմսոմոլսկայա պրավդային» ՆԳՆ քրեական հետախուզության գլխավոր վարչությունից, այժմ պատրաստվում են երկրից Վրաստան արտաքսել 51-ամյա Ալսան Կոբուլաձեին և Սուլիկո Շարիկաձեին, իսկ Ղրղըզստան կուղարկեն 43-ամյա Կամչիբեկ Կոլբաևին։ Մինչև այդ Ռուսաստանից Վրաստան էր վտարվել Բաչուկա Պաչուլիան (Պոնտացի), իսկ Ադրբեջան` Դադաշ Բաքինսկին։

Պարբերականի աղբյուրների կարծիքով` հիմա ակտիվ են 432 «օրենքով գողեր»։ Նրանցից ազատության մեջ է 318-ը, 114-ը բանտարկված են, 31-ը` քննության տակ են, 19-ը` հետախուզության մեջ։ «Քրեական հեղինակությունների» շարքում ավելի շատ Վրաստանի քաղաքացիներ են (242), ռուսներ (51), հայեր (30), եզդիներ (26), ադրբեջանցիներ (16), աբխազներ (10), չեչեններ (8), հրեաներ (7)։

Արտաքսումն իրականանում է Քրեական օրենսգրքի հիման վրա։ Ավելի հաճախ «օրենքով գողերին» ձերբակալում են խարդախության, թմրանյութեր պահելու և վաճառելու համար։ Նրանք բանտում կրում են պատիժը, իսկ ժամկետը լրանալուց հետո նրանց հանձնում են որոշում Ռուսաստանից արտաքսելու մասին, ինչն ավտոմատ կերպով փակում է հետդարձի ճանապարհը։

Լրահոս
0