ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի — Sputnik. Ռուսաստանցի սուսերամարտիկ, օլիմպիական կրկնակի չեմպիոն Յանա Եգորյանը շարունակում է հայերեն սովորել, և այս անգամ նրա ուշադրության կենտրոնում է հայտնվել «մակարոն» (երկարակլորախմորածակ) բառը։
Instagram —ի իր էջում Յանան տեղադրել է տեսագրություն, որում փորձում է արտասանել մի բառ, որը գործնականում չի կիրառվում հայերենում։
«Ընկերներ, մենք շարունակում են «Սովորում ենք հայոց լեզուն» խորագիրը, և մեր հաջորդ բառը կլինի «մակարոնը»», — ասում է Յանան և փորձում արտասանել այդ «բարդ» բառը։
Յանա Եգորյանի «ուսումնական» տեսահոլովակները հազարավոր դիտումներ և մեկնաբանություններ են հավաքում. «Յանա ջան, մենք` Հայաստանի բնակիչներս, չգիտենք նման բառեր», «Հենց սկսեցիր ապրել Խիմկիում, հասկացար, որ առանց հայերենի չես կարող, ուր մտնում ես, ամենուրեք հայեր են», «Իսկ Հայաստանում այդպես չեն ասում, դա հենց այնպես են թարգմանել, մակարոնին ամեն տեղ մակարոն են ասում։ Իսկ դու ապրես», — գրել են նրա էջի բաժանորդները։
Յանա Եգորյանը սուսերամարտի Ռուսաստանի հավաքականի մարզիկ է, որը ոսկե մեդալ է նվաճել Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերում։ Անցած տարվա հոկտեմբերի կեսին նա իր պատմական հայրենիք էր եկել, նախատեսում է առաջիկայում կրկին գալ։ Հայտնի սուսերամարտիկը հանդիպել է հոր` Կարապետ Ալավերդյանի հետ, որին 17 տարի չէր տեսել։ Ծնողներն ամուսնալուծվել են, երբ նա վեց տարեկան է եղել։ Մայրն աղջկան իր ազգանունն է տվել, քանի որ ամուսնացած չի եղել Յանայի հոր հետ։