Նազենի Հովհաննիսյանն այնտեղ է, ուր բոլոր երազանքներն իրականանում են

© Sputnik / David Galstyan Назени Ованнисян на мессе Папы Римского в Гюмри
Назени Ованнисян на мессе Папы Римского в Гюмри - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Նազենի Հովհաննիսյանն Արցախյան Գանձասարի մասին իր տպավորությունները կիսել է instagram-ի իր էջում։

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի — Sputnik. Հայ հայտնի դերասանուհի ու հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը մեկնել է Արցախ` Մարտակերտի շրջան։ instagram-ի իր էջում նա լուսանկարներ է հրապարակել Գանձասար վանական համալիրից։

«Գանձասարն այն վայրն է, որտեղ ձեր բոլոր երազանքները կատարվում են»,– գրել է Նազենի Հովհաննիսյանը։

 

Նա նաև իր էջի հետևորդներին տեղեկացրել է, որ Գանձասարի համալիրը 10-ից 13-րդ դարերի հայկական վանք է, որը գտնվում է Արցախի Մարտակերտի շրջանում:

«Գանձասարը նշանակում է գանձ լեռան կատարին կամ լեռան գանձ»,– գրում է Նազենին ու նաև տեղեկացնում, որ Գանձասարում են պահվում Սուրբ Հովհաննես Մկրտչի և նրա հայր Սբ Զաքարիայի սուրբ մասունքները։

Լրահոս
0