Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Կիտանյան. «Լիբանանում մենք երբեք չենք մոռանում մեր հայկական արմատների մասին»

© Sputnik / Aram NersesyanАветис Китанян
Аветис Китанян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Լիբանանի հայկական սփյուռքն ամեն ինչ կանի, որպեսզի լիբանանցիների մեջ սեր սերմանի Հայաստանի նկատմամբ, Երևանում լրագրողներին ասաց երկրի զբոսաշրջության նախարար Ավետիս Կիտանյանը։
Ավետիս Կիտանյան

Կիտանյանը Հայաստան է ժամանել Լիբանանի նախագահ Միշել Աունի պատվիրակության կազմում։

Լիբանանցի նախարարի կարծիքով` երկրի կառավարությունում և խորհրդարանում հայերի առկայությունը պետք է նպաստի երկրների բացառիկ հարաբերությունների հաստատմանը։

«Լիբանանում մենք մեզ զգում ենք որպես այդ երկրի քաղաքացիներ, բայց երբեք չենք մոռանում մեր հայկական արմատների մասին», — ասաց Կիտանյանը։

Նրա խոսքով` տարվա չորս ամիսների ընթացքում Լիբանանից Հայաստան ուղիղ չվերթեր են իրականացվում ։ 2017թ-ին Հայաստանից Լիբանան մեկնած զբոսաշրջիկների թիվը գերազանցել է 11 հազարը։ Լիբանանից Երևան են գալիս ոչ միայն հայերը, այլև լիբանանցիները։

Լրահոս
0