Ճանապարհ երիտասարդներին. սկսնակ հայ երաժիշտներին առաջ կմղեն

© Photo : Official site of the National Center of Chamber Music of RAНациональный центр камерной музыки
Национальный центр камерной музыки - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանի կամերային երաժշտության ազգային կենտրոնը նախաձեռնել է «Ճանապարհ երիտասարդ երաժիշտներին» նոր ծրագիրը, որի շրջանակում սկսնակ դաշնակահարները, ջութակահարները, մեներգիչները և այլ երաժիշտներ կարող են իրենց ստեղծագործական տաղանդն ի ցույց դնել կամերային երաժշտության տանը։

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի — Sputnik. Երևանի և մարզերի երաժիշտները բացառիկ հնարավորություն կունենան ամիսը մեկ անգամ ելույթ ունենալ կամերային երաժշտության տան բեմում։ Այդ մասին այսօր Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում տեղեկացրեց կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրեն, ալտահար Վաչե Հովեյանը։

Նոր նախագծի շրջանակում 30 երիտասարդ երաժիշտներ Հայաստանի տարբեր անկյուններից կարող են ելույթ ունենալ հայտնի հայկական համույթների հետ։

Владимир Высоцкий - Sputnik Արմենիա
Վիսոցկու երևանյան համերգի գաղտնիքը, կամ նա արդեն ամեն ինչ ասել է քեզանից առաջ

«Ես արդեն 12 տարի դասավանդում եմ կոնսերվատորիայում և գիտեմ, թե ինչի են ընդունակ երիտասարդ երաժիշտները` ինչպես են երգում, ինչպես նվագում։ Բայց միայն ես չեմ ընտրում նոր նախագծի մասնակիցներին։ Խորհրդակցում եմ կոնսերվատորիայի ռեկտորի, դեկանների, այլ երաժիշտների հետ։ Դրանից հետո լսումներ ենք անցկացնում», — նշեց նա։

Հովեյանը հավելեց, որ նման նախագծերը կարող են խթան լինել երաժիշտների համար, որոնք պարտավոր են ձգտել դեպի աշխարհի մեծ բեմեր։

Ալտահարի խոսքով` այս տարվա մայիսին տեղի կունենա մեկ այլ կարևոր միջոցառում. կամերային նվագախմբի երաժիշտները կնշեն Պետական ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար, Հայաստանի ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանի 90-ամյակը։

Երիտասարդ երաժիշտները պատմեցին իրենց զգացողությունների մասին` կապված «Ճանապարհ երիտասարդ երաժիշտներին» ծրագրին մասնակցելու հետ։ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողուհի Արուսյակ Դավթյանը կարծում է, որ նման նախագծերը շատ կարևոր են երիտասարդ երաժիշտների համար և նպաստում են երաժշտության աշխարհում նրանց առաջմղմանը։
Կոնսերվատորիայի մեկ այլ ուսանողուհի Անի Բալյանը նույնպես խոսեց երիտասարդ երաժիշտների համար նման հարթակներ ստեղծելու կարևորության մասին։

«Ես անչափ ուրախ եմ այդ նախագծին մասնակցելու համար։ Ինձ համար դա պատասխանատու և կարևոր ելույթ է», — նշեց նա։

Закрытие конкурса Новая волна - 2017 в Сочи - Sputnik Արմենիա
Ռուսական բեմը գրաված հայերը. ովքե՞ր փայլեցին 2017թ-ին

կարծում է ջութակահար, կոնսերվատորիայի ուսանող Էդմոնդ Հովհաննիսյանն էլ ասաց, որ «Ճանապարհ երիտասարդ երաժիշտներին» նախագծի բացմանը ելույթ ունենալը մեծ պատիվ է։

«Շնորհակալ եմ պարոն Հովեյանին, որն ինձ հնարավորություն տվեց ելույթ ունենալ այս բեմում։ Մեզանից պահանջվում է լիակատար նվիրում, տքնաջան աշխատանք, որպեսզի ցույց տանք մեր հնարավորությունները», — հավելեց Հովհաննիսյանը։

Նա նշեց, որ կոնսերվատորիայի որոշ ուսանողներ գրեթե մեկ տարի աշխատում են Հայաստանի Ազգային կամերային նվագախմբի հետ, և թանկարժեք փորձ են ձեռք բերել։

Կամերային երաժշտության ազգային կենտրոնի փոխտնօրեն Աննա Չուգուլյանն իր հերթին նշեց, որ միջոցառման շրջանակում տեղի կունենան վարպետության դասեր և ելույթ կունենան աշխարհահռչակ երաժիշտներ։

Լրահոս
0