00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ալեն Սիմոնյան
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. Ալեն Սիմոնյան
13:07
14 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Մեր երկրում քաղաքականություն կա՞, որ եկեղեցուն քաղաքական դաշտ ներքաշեն, կամ՝ ոչ․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
14:21
11 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ապրում են Բեյրութում, ընտրում` Հայաստանը. Լիբանանի պատմությունը փոխած հինգ հայերը

© Sputnik / Aram Nersesyan Бейрут, Ливан
Бейрут, Ливан - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայերն ավանդաբար առանցքային դեր են խաղացել և շարունակում են խաղալ Լիբանանի ներքաղաքական կյանքում։

Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա

Լիբանանի նախագահ Միշել Աունի այցի հիմնական օրակարգը Երևանի և Բեյրութի միջև երկկողմանի հարաբերությունների խորացումն է։ Զարմանալի չէ, որ Լիբանանում ապրում է աշխարհի ամենամեծ համայնքներից մեկը։

Пара делающая селфи - Sputnik Արմենիա
Լիբանանի զբոսաշրջության նախարարը պատմեց, թե ինչն է ավելի շատ գրավում Հայաստանում

Լիբանանում գործում են հայկական 25 ուսումնակրթական հաստատություն, այդ թվում` բարձրագույն ուսումնական հաստատություններ, մանկապարտեզներ, թատրոն, ազգային պարերի ու երգի խմբակներ։

Sputnik Արմենիան ներկայացնում է Լիբանանի ներքաղաքական կյանքում առանցքային դեր ունեցող հայերի հնգյակը։

Հակոբ Բագրատունի

Լիբանանցի հայտնի քաղաքական գործիչ, Դաշնակցություն կուսակցությունից խորհրդարանի պատգամավոր Հակոբ Բագրատունին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ժամանակ հրաշքով փրկված հայերի հետնորդ է։

Նրա հայրը ծնվել է 1913թ-ին Տիգրանակերտում։ Հայերի զանգվածային կոտորածների ժամանակ ընտանիքը լքել է հայրենի երկիրը, շատերը, այդ թվում` Բագրատունու պապը, սպանվել են։

Այսօր Բագրատունին ակտիվ քաղաքական գործունեություն է վարում Լիբանանում, նպաստում այդ երկրում հայերի կյանքի բարելավմանը, զարգացնում հայ-լիբանանյան հարաբերությունները։

«Մենք մեզ զգում ենք Լիբանանի լիարժեք և իրավահավասար քաղաքացիներ։ Ես չեմ հիշում ինչ-որ միջամտություն կամ շեղ հայացք արաբների կողմից», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Բագրատունին։

Բագրատունին պատմական հայրենիքի հետ կապը չի կորցնում և պարբերաբար գալիս է Հայաստան։

© Official site of the President of RAԼիբանանի պատվիրակությունը Հայաստանում
Делегация Ливана на пресс-конференции президентов Армении и Ливана Сержа Саргсяна и Мишеля Ауна (22 февраля 2018). Ереван, Армения - Sputnik Արմենիա
Լիբանանի պատվիրակությունը Հայաստանում

Ավետիս Կիտանյան

Լիբանանի զբոսաշրջության նախարար Ավետիս Կիտանյանը հսկայական ավանդ ունի հայ-լիբանանյան հարաբերությունների զարգացման մեջ։ Նախարարը Լիբանանում մեծացնում է Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունը։ Նրա անմիջական աջակցությամբ 2017թ-ի ապրիլին բացվել է Երևան-Բեյրութ-Երևան ուղիղ կանոնավոր չվերթը։

Անցած տարի Կիտանյանը Լիբանանում խիստ քննադատության է ենթարկվել թոք շոուներից մեկում ելույթ ունենալու համար։ Բլից հարցազրույցի ընթացքում Կիտանյանը պետք է արագ պատասխաներ մի շարք հարցերի, և երբ նրան հարցրել են, թե նա ինչ կընտրեր` Հայաստանը, թե Լիբանանը, նա պատասխանել է «Հայաստանը»։

Շատերը Լիբանանում նման պատասխանն անպատեհ են համարել, իսկ ոմանք պահանջել են նրա հրաժարականը։

Նախօրեին Կիտանյանը Լիբանանի նախագահի հետ ժամանել է Հայաստան։

© Sputnik / Aram NersesyanԱվետիս Կիտանյան
Аветис Китанян - Sputnik Արմենիա
Ավետիս Կիտանյան

Քամիլ Շամուն

Հայազգի Քամիլ Շամունը վեց տարի ղեկավարել է երկիրը (1952-1958թթ.)։ Շամունը ծնվել է 1900 թ. Դեյր էլ Քամար քաղաքում։ Կրթությամբ իրավաբանն առաջին անգամ ընտրվել է Լիբանանի խորհրդարանում 1934թ-ին, 10 տարի անց դարձել է Ֆրանսիայի կողմից Լիբանանի անկախության համար պայքարի ղեկավարներից մեկը։ Շամունը 11 օր անցկացրել է բանտում նոր հանրապետության առաջին նախագահի և վարչապետի հետ։ Շամունին ազատ են արձակել նոյեմբերի 22-ին։ Դրանից հետո այդ ամսաթիվը նշվում է Լիբանանի տոնացույցում` որպես Անկախության օր։

Շամունը եղել է Անգլիայում Լիբանանի դեսպանը, ՄԱԿ-ում ներկայացուցիչը։ 1952թ-ին նա վեց տարով նախագահ է ընտրվել։ Նրան են պատկանել Լիբանանի հիմնական ազգային-լիբերալ կուսակցությունները։

© AFP 2024 / JOSEPH BARRAKՔամիլ Շամուն
Камиль Шамун - Sputnik Արմենիա
Քամիլ Շամուն

Էլիաս Սարգիս

Սարգիսը ևս վեց տարի զբաղեցրել է Լիբանանի նախագահի պաշտոնը։ Նա ծնվել է 1924թ-ին Լիբանանի Շաբանյախ գյուղում` հայ-ղպտիական քրիստոնեական ընտանիքում։

Իլյասը կրթությամբ փաստաբան է եղել, 1968թ-ին գլխավորել է Լիբանանի Կենտրոնական բանկը։

1976թ-ին նա ընտրվել է Լիբանանի նախագահի պաշտոնում։ Նրա կառավարման շրջանը համընկել է քաղաքացիական պատերազմի հետ։ Սարգսին այդպես էլ չի հաջողվել լուծել ներքին հակամարտությունը, բայց լիբանանցիները շատ են հարգել նրան։

© AP Photo / DalatiԷլիաս Սարգիս
Ильяс Саркис - Sputnik Արմենիա
Էլիաս Սարգիս

Էմիլ Ջամիլ Լահուդ

Էմիլ Ջամիլ Լահուդը Լիբանանը ղեկավարել է 1998 թվականից մինչև 2007 թվականը։ Նա ծնվել է Բահաբդաթ լիբանանյան քաղաքում։ Հայրը լիբանանյան գեներալ էր, մայրը` Ադրինե Բաջակյանը, հայ է եղել։ Էմիլի դաստիարակության հարցում մեծ դեր է խաղացել պապը` Մինասը։ Ու չնայած հայրը մարոնիթ էր, Լահուդը դաստիարակվել է հայկական ավանդույթներով։

Էմիլը ստացել է ռազմածովային կրթություն, հետագայում դարձել է Լիբանանի ռազմական ուժերի գլխավոր հրամանատար։ 1998 թվականին 62-ամյա Լահուդն ընտրվել է Լիբանանի նախագահ։

Լիբանանի քաղաքացիական պատերազմի տարիներին Լահուդն ակտիվորեն օժանդակել է հայկական համայնքին։ Հենց նա է կազմակերպել մահմեդական գրոհներից հայկական բնակչության պաշտպանությունը։ Գեներալի ջանքերի շնորհիվ 1997 թվականին Լիբանանի Ազգային ժողովն ընդունել է բանաձև` ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր սահմանելու մասին։ Նրա կինը հայուհի Անդրե Ամադյանն է։ Ի դեպ, նրանց հարսանիքը տոնել են հայկական ավանդույթներով։

© Barev TodayԷմիլ Ջամիլ Լահուդ
Эмиль Джамиль Лахуд - Sputnik Արմենիա
Էմիլ Ջամիլ Լահուդ
Լրահոս
0