Աշոտյան. «Ժամանակին Եվրախորհրդարանը սատարում էր Արցախի հայերի ապրելու իրավունքը»

© Sputnik / Asatur YesayantsЗаседание парламента посвященное взлету цен
Заседание парламента посвященное взлету цен - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Շատ փաստեր մոռացվում են, իսկ գնահատականները` փոխվում։ Սակայն կարելի է համոզված լինել` Բաքվի սադրանքները չեն անցնի։

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik. Ժամանակին Եվրախորհրդարանը սատարում էր Արցախի ժողովրդի ապրելու և անվտանգության իրավունքը, իսկ այսօր հավասարեցնում է երկու կողմերին։ Այս մասին Սումգայիթի դեպքերի 30-ամյա տարելիցին նվիրված խորհրդարանական լսումների ժամանակ ԱԺ-ում ասաց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը։

Шаварш Кочарян. Заседание Правительства РА 09.03.2017 - Sputnik Արմենիա
ՀՀ ԱԳՆ. Աշխարհում տեսնում են` Բաքվի հայատյացությունը սպառնում է Կովկասի անվտանգությանը

Հայաստանի քաղաքական համակարգը հիմնված է եվրոպական արժեքների և մարդու իրավունքների վրա։ Բացի այդ, 1988 թվականի հուլիսին Եվրախորհրդարանը հայտարարեց Արցախի և Բաքվի ջարդերի մասին ու խորհրդային իշխանություններին կոչ արեց երաշխավորել 500 հազար հայի անվտանգությունը Խորհրդային Ադրբեջանում։ 1992 թվականի հունվարին եվրապատգամավորները ևս մեկ բանաձևով կողմ արտահայտվեցին ԼՂՀ ինքնորոշման իրավունքին։

Շատ փաստեր մոռացվում են, իսկ գնահատականները` փոխվում։ Այժմ հակամարտող կողմերի միջև հավասարության նշան է դրվում։ «Պետք է վերադարձնել Արցախյան շարժման վերաբերյալ ճշմարտությունը»,- ընդգծեց Աշոտյանը։

ԱԺ-ն դեպքերի 30-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարության նախագիծ է պատրաստել։ Փաստաթղթին միացել են խորհրդարանի քաղաքական բոլոր ուժերը։

Իսկ Ադրբեջանի իշխանությունները, սեփական երկրում ավարտելով քաղաքական որսը, փորձում են այն շարունակել արտերկրում։ Վերջերս Բաքուն Ինտերպոլին հայց էր ներկայացրել Հայ Դատի եվրոպական բաժնի ղեկավար Գասպար Կարամպետյանի դեմ։ Սակայն կարելի է համոզված լինել, որ եվրոպական կառույցները չեն ենթարկվի այդ սադրանքին, ընդգծեց Աշոտյանը։

Լրահոս
0