ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի — Sputnik. Ֆլորիդայի դպրոցի աշակերտների հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուշաթերթիկից է օգտվել։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։ Աղբյուրը նշում է, որ Սպիտակ տանը կայացած հանդիպմանը ներկա են եղել նաև աշակերտների ծնողները։
Գործակալությունը Twitter-ի իր էջում հրապարակել է հուշաթերթիկի լուսանկարը, որում համարակալած հինգ կետ կա։ Ամբողջությամբ երևում է առաջինը, մասամբ` երկրորդը։
President Donald Trump holds notes during a White House listening session with students and parents affected by school shootings. (AP Photo by Carolyn Kaster) pic.twitter.com/Z0lZbSVaoF
— AP Politics (@AP_Politics) 21 февраля 2018 г.
«Ամենից շատ ի՞նչ կուզեիք, որ իմանայի ձեր վերապրածի մասին», — գրված է առաջին կետում։ Երկրորդ հարցը հուշաթերթիկում ամբողջությամբ չի երևում, բայց մոտավորապես այս է գրված. «Ի՞նչ կարող ենք անել, որ դուք ձեզ [անվտա՞նգ] զգաք»։
Երրորդ և չորրորդ կետերը չեն երևում, բայց հինգերորդ կետում նշված է «Ես լսում եմ ձեզ» արտահայտությունը։
Թրամփը հանդիպել էր այն դպրոցի աշակերտների հետ, որտեղ ցավալի իրադարձություն էր տեղի ունեցել փետրվարի 14-ին։ Այդ օրը Մայամիից դեպի հյուսիս 60 կմ-ի վրա գտնվող Փարքլենդ քաղաքի դպրոցում նախկին աշակերտներից մեկը` 19 տարեկան Նիկոլաս Կրուզը, կրակ էր բացել ուսումնական հաստատությունում, որտեղ 14-18 տարեկան շուրջ 3 հազար երեխա է սովորում։ Բրովարդ օկրուգի շերիֆ Սքոթ Իսրայելի տվյալների համաձայն` կրակոցների զոհ էր դարձել 17 մարդ։
Շերիֆը հաստատել էր, որ կասկածյալը նույն դպրոցի նախկին աշակերտ է` 999 թվականին ծնված Նիկոլաս Կրուզը։ Դեռահասին հեռացրել էին դպրոցից կարգապահության պատճառով։