Ո՞ւմ հետ են ամուսնանում տղաները Հայաստանում. The Guardian

© Sputnik / Asatur YesayantsПервое сентября в Ереване
Первое сентября в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
The Guardian բրիտանական պարբերականը գրում է, որ Հայաստանում տղային յուրօրինակ ներդրում են համարում, իսկ աղջկան` «կորուստ»։

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի — Sputnik. Հայաստանն ամեն տարի «կորցնում» է շուրջ 1400 աղջիկ, ինչը բարդ իրավիճակ է ստեղծում երկրում, գրում է The Guardian-ը։

«Այդ դեպքում ո՞ւմ հետ են ամուսնանում տղաները։ Սելեկտիվ աբորտները երկրում արգելվել են 2016թ-ին, բայց կանանց պակասը սպառնում է երկրի ապագային, որտեղ տղային ավանդաբար համարում են ներդրում, իսկ աղջկան` կորուստ», — նշված է հոդվածում։

Մարդկանց մեծամասնությունը գիտի, որ սելեկտիվ աբորտները շատ տարածված են Չինաստանում և Հնդկաստանում, բայց Գավառ քաղաքում, օրինակ, 120 նորածին տղային բաժին է ընկնում 100 աղջիկ, պնդում է հրապարակման հեղինակը։

Аэропорт Звартноц - Sputnik Արմենիա
Ժողովրդագրական կոլապս. ու՞ր է անհետանում Հայաստանի բնակչությունը և ինչու՞

«Գավառում ես զրուցեցի մոտ 30 տարեկան կնոջ հետ, որը երկու աղջիկ ունի։ Նրան առաջարկում են գնալ եկեղեցի, մոմ վառել, որպեսզի տղա ունենա։ Նա ուզում է տղա ունենալ, ամուսինն ու երկու դուստրերը` նույնպես, ուստի կինն արդեն 9-10 աբորտ է արել», — գրում է հեղինակը։

Ինչպես պատմել է Գավառի բնակչուհին, ամուսինը, որն ավելի քան կես տարի է`արտագնա աշխատանքի է մեկնել Ռուսաստան, դեմ է, որ նա ընդհատի հղիությունը։ Բայց կինը համոզված է, որ աղջիկները վաղ թե ուշ կհեռանան տնից, և այդ ժամանակ ինքը բոլորովին մենակ կմնա։

Ինչպես նշվում է հոդվածում, սելեկտիվ աբորտների թիվը Կովկասում և Ասիայում անշեղորեն աճում է (Հայաստանն աշխարհում երրորդ տեղն է զբաղեցնում Չինաստանից և Ադրբեջանից հետո), և դա կշարունակվի։

«Խոսելով բնակչության աճի մասին` փորձագետները պետք է հաշվի առնեն գենդերային գործոնները», — The Guardian-ին ասել է Երևանի հանրապետական կլինիկական ծննդատան բժիշկ Գայանե Ավետիսյանը։

Պարբերականը գրում է, որ խնդրի լուծման բանալին ոչ թե սելեկտիվ աբորտներն արգելելն է, այլ հայ հասարակության շրջանում գենդերային հավասարության թեմայով քննարկումներ անցկացնելը։

Լրահոս
0