Հայտնի ապրանքանիշի վարունգների մեջ սև ճանճի թրթուրներ են եղել. լուսանկար

© Sputnik / Максим Блинов / Անցնել մեդիապահոցМеждународная выставка продуктов питания "Продэкспо-2015"
Международная выставка продуктов питания Продэкспо-2015 - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Փորձաքննությունը պարզել է, որ թրթուրները չէին կարող առաջանալ տեղափոխման և պահման ընթացքում։

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի — Sputnik. Սոցիալական ցանցի օգտատիրոջ՝ հնդկական «Բնազրում Ագրո էքսպորտս» ընկերության արտադրության «Lutik» ապրանքանիշի մարինացված վարունգի մեջ որդեր լինելու վերաբերյալ գրառման հիման վրա՝ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ձեռնարկել է պետական վերահսկողության միջոցառումներ:

Отдел мяса в супермаркете - Sputnik Արմենիա
Երևանում կրկին փորձել են ձիու և ավանակի միս վաճառել

Մասնավորապես՝ ՍԱՊԾ աշխատակիցներն այցելել են Մարգարյան 23/6 հասցեում գտնվող «Կայզեր» սուպերմարկետ, որտեղ պահման պայմանների խախտումներ չեն արձանագրվել, իսկ նույն խմբաքանակի մարինացված վարունգի տեղում բացված-կտրատված 3 նմուշների մեջ էլ որևէ բան չեն հայտնաբերել:

Ծառայությունը ներմուծողին հանձնարարել է կապ հաստատել արտադրող ընկերության հետ՝ մանրամասները պարզելու համար:

Մինչ այդ տնտեսավարողը՝ «Lutik» ապրանքանիշի ներմուծող «Մինի Բասկոնիա» ընկերության ներկայացուցիչները, տեղեկացրել են Ծառայությանը, որ խնդրի մասին բարձրաձայնած քաղաքացու հետ կապ են հաստատել, նրանից նմուշ վերցրել՝ փորձաքննության ներկայացնելու համար:

Կարանտին փորձաքննության արդյունքներով պարզվել է, որ վարունգի մեջ եղել են միջատի, մասնավորապես՝ սև ճանճի թրթուրներ: Սա նշանակում է, որ տվյալ անհամապատասխանությունը չէր կարող առաջանալ արտադրանքի տեղափոխման և պահման ընթացքում և հանդիսանում է արտադրության պրոցեսում առաջացած խնդիր:

© Facebook/ Ellen GrigoryanՀայտնի ապրանքանիշի վարունգների մեջ սև ճանճի թրթուրներ են եղել
Испорченные корнишоны - Sputnik Արմենիա
Հայտնի ապրանքանիշի վարունգների մեջ սև ճանճի թրթուրներ են եղել
Լրահոս
0