Իշխող կոալիցիան հավաքել է անհրաժեշտ ստորագրությունները. Սարգսյանը նախագահի թեկնածու է

© Official site of the President of RAПрезидент Серж Саргсян и выдвинутый от РПА кандидат в президенты Армении Армен Саркисян
Президент Серж Саргсян и выдвинутый от РПА кандидат в президенты Армении Армен Саркисян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Իշխող կուսակցությունն արդեն հայտնել է Արմեն Սարգսյանի առաջադրման մասին։ Իր ձայներն է ավելացրել նաև Դաշնակցությունը։

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի — Sputnik. Հայաստանի Հանրապետական կուսակցությունն ու Դաշնակցությունը, որոնք կազմում են իշխող կոալիցիան, արդեն հավաքել են անհրաժեշտ քանակությամբ ստորագրություններ` Արմեն Սարգսյանին նախագահի պաշտոնում առաջադրելու համար։ Այս մասին լրագրողներին հայտնեց Դաշնակցություն խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը։

Այսօր Արմեն Սարգսյանը խորհրդարանում ելույթ ունեցավ երկու խմբակցությունների պատգամավորների առջև` ներկայացնելով երկրի ապագայի ու խնդիրների իր տեսլականը։

Президент Серж Саргсян и выдвинутый от РПА кандидат в президенты Армении Армен Саркисян - Sputnik Արմենիա
Արմեն Սարգսյանին նախագահության «ստրկական» պայմաններ են առաջարկել. քաղաքագետ

«Ելույթը համահունչ է Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու ցանկություններին ու պատկերացումներին», – հավելեց Վարդանյանը։

Թեկնածու առաջադրելու համար հարկավոր է պատգամավորների մեկ քառորդի (105–ից) ստորագրությունները։ Մինչդեռ արդեն ավելի քան 60 ստորագրություն կա, ինչը երկուսուկես անգամ ավելի շատ է, քան անհրաժեշտ է։

Վարդանյանը հավելեց, որ առաջիկայում իրենց ստորագրությունները կդնեն նաև իշխանական կոալիցիայի այլ պատգամավորներ։

Ավելի վաղ Հայաստանի Հանրապետական կուսակցությունն արդեն հայտնել էր Արմեն Սարգսյանի առաջադրման մասին։

Այլընտրանքային թեկնածուի առաջադրման մասին հայտնել է «Ելք» խմբակցությունը` առաջարկելով իր պատգամավորներից մեկին։ Սակայն նրանց չի հաջողվել անհրաժեշտ քանակությամբ ստորագրություն հավաքել. «Ծառուկյան» դաշինքի ընդդիմադիր գործընկերները չեն աջակցել նրանց։

Ըստ նոր Սահմանադրության` երկրի նախագահը դադարում է գլխավոր հրամանատար լինելուց։

Պաշտոնապես նախագահի թեկնածուները պետք է խորհրդարանի նիստում ներկայացվեն մինչև փետրվարի 28–ը, գործող նախագահ Սերժ Սարգսյանի լիազորությունների ավարտից 40 օր առաջ։

Լրահոս
0