Դավիթ Յուրչենկոն շատ է ուզում խաղալ Հայաստանի ազգային հավաքականում

© Sputnik / Антон Денисов / Անցնել մեդիապահոցДавид Юрченко
Давид Юрченко - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շարունակում է աշխատանքեր տանել ռուսական «Տոսնո» թիմի դարպասապահ Դավիթ Յուրչենկոյին Հայաստանի ազգային հավաքական հրավիրելու ուղղությամբ:

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի — Sputnik. ՀՖՖ փոխնախագահ Աշոտ Մանուկյանը օրեր առաջ հանդիպել է «Տոսնո» թիմի դարպասապահ Դավիթ Յուրչենկոյի հետ և կրկին հայտնել, որ ֆուտբոլիստին ուզում են տեսնել մեր հավաքականում: Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Нападающий ФК Падова Алессандро Капелло празднует забитый гол в матче Падова - Самбенедеттезе (3 февраля 2018). Падуя, Италия - Sputnik Արմենիա
Ugur թուրքերեն նշանակում է «հաջողություն». հայը կօգնի իտալական ֆուտբոլային ակումբին

Յուրչենկոն հավաստիացրել է, որ շատ է ցանկանում հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականում, սակայն դեռևս կան իր գործող պայմանագրի ավարտվելու, ինչպես նաև իրավական բնույթի այլ անորոշություններ, հետևաբար կպահանջվի որոշակի ժամանակ և հետագա քննարկումներ՝ իրեն ներկայացնող մասնագետների հետ:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կշարունակի աշխատանքները և հույս ունի հարթել Յուրչենկոյի հետ կապված բոլոր խնդիրները:

Լրահոս
0