Ջերմացմանը կհաջորդի ջերմաստիճանի նվազումը, հետո էլ` տեղումները. եղանակի տեսություն

© Sputnik / Aram NersesyanПрохожие в сквере Хачкаров
Прохожие в сквере Хачкаров - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Օդերևութաբանների ներկայացրած կանխատեսումների համաձայն` 2 օրից շրջանների զգալի մասում տեղումներ կլինեն։

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի — Sputnik. Հանրապետության տարածքում փետրվարի 26-27-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ տեղումներ կլինեն, իսկ 23-25-ը առանց տեղումների եղանակ կլինի։ Այս մասին հայտնում է «Հիդրոմետ» ծառայությունը:

«Օդի ջերմաստիճանը 23-ի ցերեկը և 26-ի գիշերը կբարձրանա 3-4 աստիճանով, 26-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով»,- նշված է հաղորդագրության մեջ:

Երևանում փետրվարի 23-25-ը տեղումներ չեն լինի։

Այսօր` փետրվարի 22-ին, մայրաքաղաքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կկազմի 14-16, գիշերային ժամերին 0-2 աստիճան տաքություն։

Լրահոս
0