00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բաքուն, Երևանն ու Անկարան կմիավորվե՞ն. ահաբեկչության կովկասյան «սև միջանցքը»

© Sputnik / Armenuhi MkhoyanСело Айкадзор на армяно-турецкой границе
Село Айкадзор на армяно-турецкой границе - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Չի բացառվում, որ Թուրքիայի, Հայաստանի, Ադրբեջանի ու Վրաստանի հատուկ ծառայություններն արդեն միահամուռ ուժերով են պայքարում ահաբեկչության դեմ։

Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա

Կովկասը «սև» տարանցիկ միջանցք է դարձել ահաբեկչության, զանգվածային ապօրինի միգրացիայի համար։ Դրա դեմ պայքարի համար Բաքուն, Թբիլիսին, Անկարան ու Երևանը կարող են միավորվել, կարծում է Վրաստանում ռազմական հարցերի փորձագետ Վախթանգ Մաիսայան։

Փետրվարի 23-ին Հայաստան ժամանեց Վրաստանի ներքին գործերի նախարարության պատվիրակությունը՝ Վրաստանի փոխվարչապետ, ՆԳ նախարար Գիորգի Գախարիայի գլխավորությամբ: ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը բարձր գնահատեց Հայաստանի և Վրաստանի ոստիկանական կառույցների ավանդական գործընկերությունը և ընդգծելով առարկայական արդյունքները, որ արդեն իսկ արձանագրել է երկու բարեկամ երկրների իրավապահների համատեղ աշխատանքը: Գիորգի Գախարիան էլ համոզմունք հայտնեց, որ ոստիկանական կառույցների սերտ գործակցությունը հանցավորության դեմ պայքարում ավելի կխորանա՝ մարտահրավերներին միասնաբար հակազդելու անհրաժեշտությամբ պայմանավորված:

«Երբ խոսքն ահաբեկչության պես մեծ վտանգի մասին է, երկրների միջև եղած քաղաքական կռիվները պետք է մի կողմ դրվեն։ Չի բացառվում, որ Թուրքիայի, Հայաստանի, Ադրբեջանի ու Վրաստանի հատուկ ծառայություններն արդեն միահամուռ ուժերով աշխատում են ահաբեկչության դեմ պայքարում», — Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Մաիսայան։

Նրա խոսքով` դա այն ոլորտներից է, որտեղ նույնիսկ հակամարտող երկրների շահերը կարող են համընկնել։ Մաիսայան չբացառեց, որ Վրաստանի արտգործնախարարը հայ գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ կարող էր այդ հարցը քննարկել։

Թբիլիսին ու Երևանն արդեն համագործակցում են մի շարք ուղղություններով. պայքար կազմակերպված հանցագործությունների, թմրանյութի, զենքի ապօրինի շրջանառության, միգրացիայի դեմ։ Երկրների հատուկ ծառայությունները փորձ ու տեղեկություն են փոխանակում։ Մի քանի դեպքեր են եղել, երբ երկու երկրների սահմանին մաքսանենգության դեպքեր են կանխվել երկու գերատեսչությունների համակարգված աշխատանքի շնորհիվ։

Ինչու՞ է Գախարիան այդքան կարևոր Երևանի համար

Վրացի փորձագետները ենթադրում են, որ Գախարիան լավ թեկնածու է Վրաստանի ապագա վարչապետի պաշտոնի համար, իսկ վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլու համար նախագահի աթոռն են կանխատեսում։

Делегация Министерства внутренних дел Грузии посетила Армению - Sputnik Արմենիա
Վրաստանի ՆԳ նախարարը խոստացավ` հանցավորության դեմ համատեղ պայքարն ավելի կխորանա

Հայաստանի պետական կառավարման ակադեմիայի տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Ջոնի Մելիքյանը համոզված է, որ Գախարիայի այցը ոչ միայն կարևոր է, այլև որոշիչ` հայ-վրացական հարաբերությունների համար։

Մի կողմից նպաստում է իրավապահ մարմինների ոլորտում երկու երկրների համագործակցությանը, մյուս կողմից քաղաքական ենթատեքստ ունի։

«Գախարիան Վրաստանի փոխվարչապետն է, իսկ այդ պաշտոնը զբաղեցնում են այն մարդիկ, որոնք իշխող թիմում կշիռ ունեն։ Գախարիայի այցը չի սահմանափակվում երկու երկրների ՆԳՆ-ների համագործակցության հարցերով, այն երկկողմ շփումը խորացնելու հնարավորություն կտա», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Մելիքյանը։

Հայ փորձագետը նաև չի բացառում, որ առաջիկայում Գախարիան կանցնի այլ` ավելի «մեծ կշիռ ունեցող» գերատեսչություն կամ կզբաղեցնի վարչապետի պաշտոնը։

«Այսպիսի այցերը լավ սկիզբ են ապագայի շփումները հարթելու համար», — ասաց Մելիքյանը։

Ճգնաժամային մենեջերի քարտ-բլանշ

Գախարիան ճգնաժամային մենեջերի դեր է կատարում այն հիստերիայից հետո, որը բարձրացրել էին ադրբեջանական լրատվամիջոցները 2017 թվականի դեկտեմբերին Վրաստանի գործող վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլու հայտարարությունից հետո։ Այն ժամանակ Կվիրիկաշվիլին ենթադրել էր, որ հայկական ապրանքները արտակարգ դեպքերում կարող են անցնել Աբխազիայի ու Հարվային Օսեթիայի տրանսպորտային միջանցքներով։ Հայտարարությունն անչափ հուզել էր վրացական ընդդիմության և իրարանցման պատճառ դարձել։

Տարբեր վարկածներ էին շրջանառվում, ընդհուպ մինչև վրաց-ադրբեջանական հարաբերությունների բացասական շրջադարձ։ Գախարիան, այսպես ասած, «ճգնաժամային մենեջերի» դեր էր կատարում` այցելելով Բաքու ու հանգստացնելով Ադրբեջանի ղեկավարությանը։

Реджеп Тайип Эрдоган и Башар Асад на совместной пресс-конференции (7 июля 2010). Стамбул, Турция - Sputnik Արմենիա
Էրդողանի քաղաքական ինքնասպանությունը

Դա ևս մեկ անգամ ընդգծում է, որ Գախարիան Բաքու և Երևան է այցելել ոչ միայն ՆԳՆ-ի հետ կապված հարցեր լուծելու համար։

Գախարիան առաջին անգամ էր Հայաստան այցելում ներքին գործերին նախարարության ղեկավարի պաշտոնում։ Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարի կարգավիճակում նա Հայաստան էր այցելել 2017 թվականի հունիսին։

Վրաստանի ՆԳՆ ղեկավարը վերջին անգամ Հայաստան էր այցելել 2016 թվականին, այն ժամանակ այդ պաշտոնը զբաղեցնում էր Գեորգի Մգեբրիշվիլին։ Այցի ընթացքում կողմերը համաձայնագիր էին կնքել` Հայաստանի ոստիկանության ու Վրաստանի ՆԳՆ-ի համագործակցության խորացման մասին։

2017 թվականին ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը պատասխան այցով մեկնել էր Թբիլիսի։

Լրահոս
0