ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի — Sputnik. Համերգային շրջագայությամբ Եվրոպայում գտնվող Սիրուշոն տաղանդավոր ու հետաքրքիր մարդկանց հետ է ծանոթացել և լուսանկարվել հայտնի արձանի ֆոնին։ Instagram-ի իր էջում նա տեսանյութ ու լուսանկար է հրապարակել Բելգիայից։
«Երեկ առիթ ունեցա ծանոթանալու հայ համայնքի մի քանի տաղանդավոր ու հետաքրքիր մարդկանց հետ, ու հասցրեցինք նաև երգել միասին», — գրել է նա ու տեսանյութ հրապարակել, որում երգում է աշուղ Ջիվանու «Քանքարավոր ընկերը»։
Երգչուհին հրապարակել է նաև նոր լուսանկար, որի ֆոնին Բրյուսելի հայտնի «Միզող տղան» է։
Նշենք, որ 31-ամյա երգչուհին փետրվարի 24-ին մենահամերգ կունենա Բելգիայում։