ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի — Sputnik. Մոսկվայում ընթացող «Աերոֆլոտ օփեն» շախմատային փառատոնի գլխավոր A մրցաշարի չորրորդ տուրում գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը ոչ-ոքի խաղաց Վիորել Բոլոգանի (Մոլդովա) հետ եւ 3.5 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Հայաստանի մյուս ներկայացուցիչների արդյունքները. Գաբրիել Սարգսյան, Մանուել Պետրոսյան, Արամ Հակոբյան, Հայկ Մարտիրոսյան՝ 2-ական միավոր (24, 34, 41, 58-րդ տեղեր), Շանթ Սարգսյան՝ 0 (92-րդ):
Այսօր կկայանան հինգերորդ տուրի պարտիաները:
«Աերոֆլոտ օփեն» շախմատային փառատոնը, որի շրջանակում երեք մրցաշար է անցկացվում, մեկնարկել է փետրվարի 20-ին Մոսկվայում:
Գլխավոր A մրցաշարում (մասնակցում են 2549 և ավելի վարկանիշ ունեցող շախմատիստները) հանդես են գալիս Հայաստանի հավաքականի անդամներ Գաբրիել Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը, գրոսմայստերներ Մանուել Պետրոսյանը, Տիգրան Պետրոսյանը, Արման Միքայելյանը, միջազգային վարպետներ Արամ Հակոբյանը և Շանթ Սարգսյանը: