Զվարճալի է տեսնել փոքրիկ Յանային. Եգորյանն արխիվային տեսանյութ է հրապարակել

© Sputnik / Григорий Сысоев / Անցնել մեդիապահոցОлимпиада 2016. Фехтование. Женщины. Сабля. Командное первенство
Олимпиада 2016. Фехтование. Женщины. Сабля. Командное первенство - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ռուսաստանցի սուսերամարտիկ Յանա Եգորյանը հիշել է իր աստղային մանկությունը։

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի — Sputnik. Ռուսաստանցի սուսերամարտիկ, օլիմպիական կրկնակի չեմպիոն Յանա Եգորյանը Instagram-ում մի հատված է հրապարակել «Պուգովիցա» երգիծական հաղորդումից։

«Սա ես եմ կինոյում։ Երգիծական հաղորդում էր, կոչվում էր «Պուգովիցա»,- ասում է Յանան։

Տեսանյութում նա 4 տարեկան է։

«Զվարճալի է, երբ տեսնում ես քեզ փոքր տարիքում»,- մեկնաբանել է օգտատերերից մեկը։

Յանա Եգորյանը սուսերամարտի Ռուսաստանի հավաքականի մարզիկ է, որը ոսկե մեդալ է նվաճել Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերում։ Անցած տարվա հոկտեմբերի կեսին նա իր պատմական հայրենիք էր եկել, նախատեսում է առաջիկայում կրկին գալ։ Հայտնի սուսերամարտիկը հանդիպել է հոր` Կարապետ Ալավերդյանի հետ, որին 17 տարի չէր տեսել։ Ծնողներն ամուսնալուծվել են, երբ նա վեց տարեկան է եղել։ Մայրն աղջկան իր ազգանունն է տվել, քանի որ ամուսնացած չի եղել Յանայի հոր հետ։

Լրահոս
0