00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ի՞նչ նպատակով է Ադրբեջանի պաշտպանության նախարարը Մինսկ մեկնել

© Sputnik / Виталий Залесский / Անցնել մեդիապահոցРеактивная система залпового огня "Полонез". Архивное фото
Реактивная система залпового огня Полонез. Архивное фото - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ադրբեջանի պաշտպանության նախարարը մի քանի ամսվա ընթացքում արդեն երկրորդ անգամ է Բելառուս մեկնում։ Փորձագետները կարծում են, որ դրա պատճառը Բաքվի «հրթիռահրետանային» ախորժակն է։

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի —Sputnik, Դավիթ Գալստյան.  Ադրբեջանի պաշտպանության նախարարը Մինսկում հաճախակի հյուր է դարձել, ինչը պայմանավորված է Բաքվի կողմից հրետանու ու հրթիռային համակարգերի` այդ թվում բելառուսական «Պոլոնեզների» նկատմամբ աճող հետաքրքրությամբ։ Այս փաստից ելնելով` փորձագետները կարծում են, որ առաջիկայում ռազմական պայմանագրեր կստորագրվեն։

Ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Բելառուս կատարած այցի շրջանակում Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը բացի Բելառուսի ԶՈՒ կազմավորման 100-ամյակին նվիրված արարողությանը մասնակցելուց, նաև Բելառուսի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններ կայցելի։

Село Айкадзор на армяно-турецкой границе - Sputnik Արմենիա
Բաքուն, Երևանն ու Անկարան կմիավորվե՞ն. ահաբեկչության կովկասյան «սև միջանցքը»

Sputnik Արմենիայի հետ զրույցում ռազմավարության և տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնի փոխտնօրեն Կոնստանտին Մակիենկոն նշեց, որ Բելառուսը Ուկրաինայի հետ մեկտեղ Ադրբեջանի վաղեմի ռազմատեխնիկական գործընկերն է, թեև Կիևն այդ առումով միշտ առաջատար է եղել։

«Հետխորհրդային տարածքում Ուկրաինայից հետո Բելառուսը եղել է և կմնա ամենահուսալի ռազմատեխնիկական գործընկերը։ Ամեն ինչ փողից է կախված», — ասաց Մակիենկոն։

Նա հիշեցրեց, որ դեռևս ադրբեջանական շքանշանը հանձնելու ժամանակ Բելառուսի նախագահ Լուկաշենկոն նշել էր, որ պարտքի տակ չի մնա։ Մակիենկոն ընդգծեց, որ Մինսկը պարբերաբար ֆինանսական օգնություն է ստանում Ադրբեջանից։

Արցախյան պատերազմի տարիներից ի վեր Մինսկը ռազմատեխնիկական աջակցություն է ցուցաբերել Ադրբեջանին` պահեստամասեր մատակարարելով։ Այսօր Բաքվին հետաքրքրում է հեռահար հրթիռահրետանային համակարգերի ձեռքբերումը։

«Առավել շատ ադրբեջանցիները հետաքրքրված են «Պոլոնեզ»-ի և այլ հեռահար հրթիռային համակարգերի ձեռք բերմամբ` տեխնիկայի կուտակման (պահեստավորման) տարածքները խոցելու և Հայաստանից օգնության հասնելու հնարավորությունը խոչընդոտելու համար», — ասաց Մակիենկոն։

Военнослужащие армии Республики Нагорный Карабах - Sputnik Արմենիա
Հարավային Կովկասի «բանալին» Նախիջևանում է․ փորձագետ

Ըստ նրա` այդ առումով «Պոլոնեզը» նրանց համար ամենաարժեքավոր հնարավոր ձեռքբերումն է։ Ընդ որում` «Պոլոնեզը» ստեղծելիս նաև ուկրաինական տեխնոլոգիաներ են կիրառվել։

Նման միությունը Ռուսաստանի համար, Մակիենկոյի կարծիքով, ամենևին ցանկալի չէ։

«Այստեղ բավական անցանկալի դաշինք կարող է ձևավորվել, այդ թվում Ռուսաստանի համար, դա Ուկրաինա-Բելառուս-Ադրբեջան դաշինքն է», — ասաց Մակիենկոն։

Մեկ այլ ռազմական փորձագետ` Վլադիսլավ Շուրիգինը, Հասանովի այցը գնահատելով` նշեց, որ զենքի առք ու վաճառքի հարցերը միշտ փակ ու ոչ պաշտոնական հանդիպումների ժամանակ են լուծվում։

«Նա այնտեղ հենց այնպես (Հասանով — խմբ.) շրջելու համար չի գնացել, հավանաբար ծրագրում է որևէ զենք ձեռք բերել։ Բելառուսը զենք արտադրող երկիր է` դրանից բխող բոլոր հետևանքներով», — ասաց Շուրիգինը։

Նրա խոսքով` Մինսկը ոչ միայն «Պոլոնեզ» է արտադրում, այլև համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, մարտական էլեկտրոնիկա և այլն։

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը ևս կարծում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարի այցերը գործնական բնույթի են։

«Նպատակը, ամենայն հավանականությամբ, սպառազինություն ձեռք բերելն է, ԶԼՄ-ներում ակտիվորեն քննարկվում է «Պոլոնեզ» գնելու հարցը, այնուհետև տեղեկություն հայտնվեց այն մասին, որ Հայաստանին հաջողվել է կանխել գործարքը։ Սակայն կարծում եմ, որ եթե Ադրբեջանն ու Բելառուսը նման մտադրություն ունեն, ապա գործարքը ամեն դեպքում կկայանա», — ասաց Հակոբյանը։

Նրա կարծիքով` շատ հավանական է, որ վաճառքը որոշակի ժամանակով ձգձգվի, սակայն Լուկաշենկոյի քաղաքականությունը հաշվի առնելով` նա բոլոր բանակցությունների արդյունքում ինչ-որ օգուտ կստանա։

Карикатура. На складе ИГ в Сирии нашли новейшее оружие НАТО - Sputnik Արմենիա
Ո՞ւմ է ուղղված ՆԱՏՕ–ի զենքը. պատասխանը գիտի ԻՊ–ն

Քաղտեխնոլոգի կարծիքով` մեծ հարց է, թե Հայաստանին ինչպես է հաջողվել խոչընդոտել վաճառքի գործընթացին։

«Ակներև տարբերակը Ռուսաստանի օգնությամբ ազդեցություն գործելն էր։ Քանի որ Բելառուսի վրա Հայաստանը ազդեցության լուրջ լծակներ չունի, բացի երրորդ երկրի քաղաքական ազդեցությունից։ Սակայն այդ ամենն իր գինն ունի», — ասաց Հակոբյանը։

Մյուս կողմից ակնհայտ է, որ բիզնեսի և աշխարհաքաղաքականության տեսանկյունից Ռուսաստանի շահերից չի բխում այն, որ Բելառուսը զենք է վաճառում։

«Ռուսաստանին ձեռնտու չէ, որպեսզի մատակարարման մի մասն իր վերահսկողությունցի դուրս լինի։ Չեմ կարծում, որ Բելառուսի սպառազինության տեսականին մեծ է, սակայն այլընտրանքի առկայությունը Ադրբեջանի համար նվազեցնում է Ռուսաստանի ազդեցությունը այդ պետության վրա», — ասաց Հակոբյանը։

Ադրբեջանը ուզում է ցույց տալ, որ նա մի շարք այլընտրանքային հնարավորություններ ունի, այդ թվում` ՀԱՊԿ երկրների շարքում։ Իսկ դա քարոզչական, հոգեբանական ներգործության նպատակ է հետապնդում։ Ըստ նրա` խոսքը ամենևին ՆԱՏՕ-ի զենքի մասին չէ, որը վերապատրաստում և ուսուցում է պահանջում։

«Պոլոնեզ» համակարգը նախատեսված է հակառակորդի ցանկացած խմբային կամ կետային թիրախները, կենդանի ուժը և զինատեխնիկան խոցելու համար։ Այն ներառում է մարտական հսկողության մեքենա, տրանսպորտալիցքավորող մեքենա և տարբեր նշանակության հրթիռնե ։ Մարտավարատեխնիկական բնութագրերով տվյալ համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը գերազանցում են ռուսական տարբերակներին, մասնավորապես` «Սմերչերին», որոնց հեռահարությունը 90 կմ է։

 

Լրահոս
0