Ինքնասպանության հերթական ողբերգական դեպքն է արձանագրվել. բակում կրակել է ինքն իր վրա

© Sputnik / Asatur YesayantsСкорая помощь
Скорая помощь - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Տարեց տղամարդը երկփողանի հրացանով կրակել է իր իսկ կրծքավանդակի ձախ հատվածին և ինքնասպան եղել։

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի — Sputnik. Երեկ՝ փետրվարի 24-ին ժամը 12:20-ի սահմաններում Արմավիր բժշկական կենտրոնից Ոստիկանության Արմավիրի բաժին զանգահարելով տեղեկացրել են, որ իրենց մոտ է տեղափոխվել հրազենային վնասվածքի հետևանքով մահացած տղամարդու դի։ Այս մասին տեղեկացնում է shamshyan.com կայքը։

Կայքի հրապարակած տվյալներով` ըստ նախնական վարկածների` տղամարդն ինքնասպան է եղել։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արգավանդ գյուղի բնակիչ 70-ամյա Ադամ Մ.-ն է, ով նույն օրը ժամը 11:30-ի սահմաններում իր` ապօրինի պահվող «ԻԺ» տիպի 16 տրամաչափի երկփողանի հրացանով իրենց տան բակում ինքնասպանություն գործելու նապատակով կրակել է իր կրծքավանդակի ձախ հատվածին:

Жилое здание в районе Аван - Sputnik Արմենիա
Ինքնասպանություն Երևանում. 31–ամյա տղամարդու դին հայտնաբերել են բազմահարկ շենքի բակում
  

Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ:

Հիշեցնենք, որ սա այս ամսում երկրորդ դեպքն է, երբ տարեց տղամարդը հրացանով ինքնասպան է լինում։ Առաջին դեպքը գրանցվել էր փետրվարի 15-ին. Վանաձորի Դիմաց թաղամասի բնակիչ Ղազարն ինքնասպան էր եղել տան հարակից խորդանոցում` որսորդական հրացանով կրակելով ինքն իրեն։
Ըստ նախնական տվյալների` տղամարդը հիվանդ է եղել, և, ամենայն հավանականությամբ, այդ կերպ ազատվել էր տանջանքներից։

Լրահոս
0