
Մեծ պահքի շրջանը, որը տևում է 48 օր` մինչև մեծ Զատիկ, շատերի պատկերացմամբ անհամ սննդամթերքի ժամանակաշրջան է։ Այնինչ անգամ պահքի կերակրացանկում կան այնպիսի ուտեստներ, որոնք իրենց համով ու օգտակարությամբ գերազանցում են սովորական ճաշատեսակներին։ Մեր նախնիները հոգ են տարել այդ մասին։ Ներկայացնում ենք պահքի շրջանի ախորժաբեր ճաշատեսակների մի քանի բաղադրատոմս։