Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Պետրոսյան. «Հայկական արմատների բացահայտումն ապշեցրել է Թուրքիայի բնակիչներից շատերին»

© Из личного архива С.ПетросянСатеник Петросян
Сатеник Петросян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Թուրքիայի քաղաքացիների տոհմածառը կազմող առցանց հարթակը սկսել է խափանումներով աշխատել: Կասկածներ կան, որ այն «փչացրել են» հենց հեղինակները։ Թուրքագետ Սաթենիկ Պետրոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է հնարավոր պատճառների մասին։

Սթենիկ Պետրոսյան
«Թուրքիայի բնակիչների տոհմածառը կազմող էլեկտրոնային հավելվածի գործարկումից անմիջապես հետո այդ երկրի լրատվամիջոցներում ու սոցիալական կայքերում իրարանցում սկսվեց։ Հաջորդ օրն իսկ սոցիալական կայքերում բազմաթիվ հրապարակումներ հայտնվեցին այն մասին, որ շատ թուքեր բացահայտել էին իրենց հայկական ու քրդական արմատները։ Հենց հայկական արմատների բացահայտումն է ապշեցրել Թուրքիայի բնակիչներից շատերին։ Դրանից հետո հավելվածի աշխատանքը ժամանակավոր դադարեցվել է, ապա այն սկսել է այլ կերպ աշխատել», — պատմում է թուրքագետը։

Սաթենիկ Պետրոսյանը չի բացառում, որ դրանով ծրագրի ստեղծողներն ուզում են վարկաբեկել իրենց բացահայտումն ու անվստահություն ներշնչել ծրագրի նկատմամբ։

 

Լրահոս
0