Անձրև կգա. եղանակի տեսություն

© Sputnik / Кирилл Каллиников / Անցնել մեդիապահոցДождь и ветер
Дождь и ветер - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Օդերևութաբանները կանխատեսել են, որ վաղվանից հանրապետության շրջանների զգալի մասում տեղումներ կլինեն։

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի — Sputnik. Հանրապետության շրջանների զգալի մասում փետրվարի 26-ից 27-ը ժամանակ առ ժամանակ տեղումներ կլինեն։ Այս մասին հայտնում է «Հիդրոմետ» ծառայությունը: Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` այսօր` փետրվարի 25-ին, տեղումներ չեն լինի:

«Օդի ջերմաստիճանը փետրվարի 26-ի գիշերը կբարձրանա 3-4 աստիճանով, 26-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով, 28-ի ցերեկը նույնքան կբարձրանա»,- նշված է հաղորդագրության մեջ:

Երևանում փետրվարի 25-ին նույնպես տեղումներ չեն լինի, իսկ 26-ին և 27-ին ժամանակ առ ժամանակ անձրև կտեղա։

Այսօր մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կկազմի 14-16, գիշերային ժամերին` 3-5 աստիճան տաքություն։

 

Լրահոս
0