Աղբանոցում հայտնաբերված նորածինը ձախ թև ու աջ ձեռքի դաստակ չի ունեցել. մանրամասներ

© Photo : official site of the President of RAСледственный комитет Армении
Следственный комитет Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Քննիչները փորձում են պարզել նորածնի մահվան պատճառները։

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում այսօր` փետրվարի 26-ին, աղբանոցում հայտնաբերված նորածնի մահվան հանգամանքները պարզելու համար:

Արական սեռի նորածնի դին հայտնաբերել են Մեծամոր քաղաքից դեպի «ՀԱԷԿ» ՓԲԸ տանող ճանապարհի հարակից աղբանոցում։

Արտաքին զննությամբ դատաբժիշկներն արձանագրել են գլխի, պարանոցի, կրծքավանդակի և որովայնի շրջաններում տարածուն փափուկ հյուսվածքների դեֆեկտներ, բացի այդ, բացակայել է նախաբազկի աջ վերին վերջույթը՝ դաստակը, իսկ ձախ վերին վերջույթը` ամբողջությամբ:

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, դեպքի հանգամանքները պարզելու համար հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան բաժնին՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ:

Լրահոս
0